Գլխավոր էջ Uncategorized Որո՞ք են մասուրի օգտակար հատկությունները

Որո՞ք են մասուրի օգտակար հատկությունները

482
0

Մասուրը շատ օգտակար մթերք է, որը վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով անտեսվում է։ Այս մասին հայտնում է գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան։

Նրա խոսքով՝ մասուրը հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով եւ արյան անոթներն ամրացնող նյութերով։

Սննդաբանը խոստովանել է՝ իրեն զարմացնում է, որ մասուրն այսօր այդքան քիչ են օգտագործում, թեեւ մի տուփ չորացած մասուր գնելը դժվար չէ։ Նա խորհուրդ է տվել օգտագործել այն լեղու արտազատումը խթանելու համար։

«Եթե նայեք Ռուսաստանի բոլոր կլինիկաների մենյուին, ապա նրանք այնտեղ ցերեկը մասուր են տալիս, քանի որ դա թեթեւ խոլերետիկ է, մեղմորեն խթանում է լեղու արտազատումը, բայց միեւնույն ժամանակ վիտամին C-ի հարվածային չափաբաժին է տալիս: Նույնիսկ այն դեպքում, երբ այն եփվում է»,- ասել է Դիանովան։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ