Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը

Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը

238
0

Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի նոր XE  ենթատեսակի առաջին դեպքը։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Վիրուսը հայտնաբերվել է 30-ամյա ուղևորի մոտ, ով ժամանել է ԱՄՆ-ից Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայան։ Կինը կարանտինային գոտում անցել է թեստը, որը ցույց է տվել, որ նա հիվանդ է «օմիկրոնի» նոր ենթատեսակով։

Մինչ այս՝ ապրիլի 6-ին, Հնդկաստանի Մումբայ քաղաքում գրանցվել էր COVID-19 XE-ի առաջին դեպքը 50-ամյա կնոջ մոտ, որը փետրվարին ժամանել էր Հարավային Աֆրիկայից։ Նա ոչ մի ախտանիշ չի ունեցել, այդ իսկ պատճառով հիվանդությունը ախտորոշվել է միայն մեկ ամիս անց:

«Օմիկրոնի» նոր ենթատեսակը՝ XE-ն,  հայտնաբերվել է բրիտանացի գիտնականների կողմից 2022 թվականի հունվարի կեսերին: Մեծ Բրիտանիայի առողջության անվտանգության գործակալությունն այն ժամանակ հայտնել էր, որ փորձագետները դեռ չեն կարող ասել, թե արդյոք դա վտանգավոր է:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ի փորձագետների նախնական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, նոր շտամի վարակելիությունը կարող է 10 տոկոսով ավելի բարձր լինել՝ համեմատած BA.2-ի կամ «stealth-Omicron»-ի հետ։ Այնուամենայնիվ, ըստ գիտնականների, դեռևս վաղ է կանխատեսել, թե արդյոք XE-ն կտարածվի նույն կերպ, ինչ «օմիկրոնը»։

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ