Գլխավոր էջ Նորություններ 200․000 դրամ վճարելով կարող ես որպես «արհեստ»՝ զբաղվել բժշկությա՞մբ

200․000 դրամ վճարելով կարող ես որպես «արհեստ»՝ զբաղվել բժշկությա՞մբ

709
0

Օրերս, Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնը հրապարակում արեց այն մասին, որ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելու դեպքում նախատեսված է 200․000 ՀՀ դրամ տուգանք։

Այսինքն, մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգելն ընդամենը 200․000 դրա՞մ արժե։ Եթե այդպես է, ապա ցանկացած ոք կարող է վճարել այդ գումարը և մեր, և մեր հարազատների կյանքը կարող ենք վստահել այդ «բժիշկների՞ն», որոնք մարդկանց կյանքին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվել են իրենք ուսմանը, որից էլ կախված է հենց շատ ու շատ մարդկանց կյանքերն ու առողջությունը։

Ինչպես գիտենք կոսմետոլոգիական մի շարք ծառայություններ համարվում են բժշկական միջամտություն, որոնք Հայաստանում բավականին տարածում ունեն։ Հիմա ի՞նչ, ինչպե՞ս է այդ ամենը վերահսկվելու, ինչպե՞ս և ո՞վ է իրականացնելու այդ ստուգումներն ու տուգանքը։ Ինչպես նաև, բացի կոսմետոլոգիական ծառայություններից կան շատ ուրիշ բժշկական ծառայություններ, որոց դեպքում նույնպես խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Այն, որ մարդկանց կյանքը վստահում են հենց ԲԺԻՇԿՆԵՐԻՆ, որոնք ունեն համապատասխան կրթություն, փորձ և գիտելիքներ, դա հենց այնպես չէ, ուստի, պարզապես 200,000 դրամ տուգանել այն մարդուն, ով բժշկությունը արհեսի է վերածել, դա այնքան էլ ընդունելի լինել չի կարող ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ