Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը

333
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 31-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը»` համաձայն հավելվածի:

Հրամանի համաձայն փորձարարական ծրագիրը կկազմակերպվի և կիրականացվի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններում` 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

Հրամանն ուժի մեջ կմտնի հուլիսի 10-ից։

«3. ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արման Հովակիմյանին և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սարգիս Հովհաննիսյանին (համաձայնությամբ)`

1) մինչև Ծրագրի մեկնարկը Առողջապահության նախարարություն ներկայացնել բժշկական կազմակերպություններում Ծրագրի պատասխանատուի տվյալները՝ հետագա աշխատանքները համակարգելու նպատակով,

2) Ծրագրի շահառուների (թեստի դրական արդյունքների դեպքում) հետագա անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները (կոլոնոսկոպիկ և պաթոմորֆոլոգիական) և մասնագիտական խորհրդատվությունները (պրոկտոլոգի և ուռուցքաբանի) կազմակերպել, սույն հրամանի 4-րդ կետով Ծրագրում ընդգրկված բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով:

4. ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Նարեկ Մանուկյանին և ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արմեն Իսահակյանին (համաձայնությամբ)`

1) Կազմակերպել`

ա. սույն հրամանի 2-րդ կետում Ծրագրում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից ուղեգրված Ծրագրի շահառուների կոլոնոսկոպիկ հետազոտությունները,

բ. կոլոնոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելու դեպքում` պաթոմորֆոլոգիական

հետազոտությունը,

գ. ըստ անհրաժեշտության` համապատասխան մասնագետների (պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի) խորհրդատվությունները:

5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարողին`

Առողջապահության նախարարության և Ծրագրում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև կնքված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերում կատարել սույն հրամանից բխող համապատասխան փոփոխություններ:

6. ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին` սույն հրամանի հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում իրականացնել ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների բժիշկների և բուժքույրերի կրթում` Ծրագրի մեթոդաբանության թեմայով»,-նշված է հրամանում։

Հավելենք նաև, ոև հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:

Իրավաբան.net

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ