Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է ֆիզիկական ակտիվությունն ազդում քաղցկեղի բարդությունների ռիսկի վրա

Ինչպե՞ս է ֆիզիկական ակտիվությունն ազդում քաղցկեղի բարդությունների ռիսկի վրա

189
0

Սպորտով զբաղվելը 60 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի ժամանակ կախեքսիայի (մարմնի ծայրահեղ հյուծվածության) հավանականությունը։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Գրինսբորո նահանգի Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները։

Ըստ EurekAlert!-ի՝ կախեքսիան հանդիպում է ծանր քաղցկեղով հիվանդների 80 տոկոսի մոտ։

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են մկների երկու խումբ՝ առաջինը ութ շաբաթ վարժվել է վազքուղու վրա, իսկ երկրորդը ոչ մի վարժություն չի կատարել։ Պարզվել է, որ նրանց մոտ , ովքեր զբաղվել են ֆիզիկական վարժություններով, ուռուցքի աճը դանդաղել է, նվազել են նաեւ կախեքսիայի դրսեւորումները։

Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել նմանատիպ արդյունքներ: Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ վազքը կարեւոր սրտապաշտպան դեր է խաղում քաղցկեղի կախեքսիայի դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ