Գլխավոր էջ Գլխավոր Քաղցկեղով հիվանդ տղամարդիկ ստիպված են պատասխանել հարցին՝ արդյոք հղիացել են

Քաղցկեղով հիվանդ տղամարդիկ ստիպված են պատասխանել հարցին՝ արդյոք հղիացել են

201
0

Մեծ Բրիտանիայի նոր բժշկական կանոնները զարմացրել են անգամ բուժքույրերին, գրում է Daily Express-ը։ Այժմ, մինչ պրոցեդուրաներ անցնելը, նույնիսկ քաղցկեղով հիվանդ տղամարդիկ ստիպված են պատասխանել հարցին՝ արդյոք հղիացել են։

Այս տարօրինակ հարցադրումը Կառավարության շարժման արդյունքն է, ըստ որի՝ հրաժարվում են «կին» բառից՝ հօգուտ «անհատի» բժշկական ընթացակարգերի օրինականացման գործում։ Լիվերպուլի Ուոլթոն կենտրոնի բժիշկներին հանձնարարված է հղիության մասին հարցնել «մինչեւ 60 տարեկան բոլոր հիվանդներին՝ անկախ նրանից, թե ինչ սեռի են պատկանում», հաղորդում է ИноСМИ-ն։

Sex Not Gender Nurses and Midwives շարժման ակտիվիստների խումբը, որը պաշտպանում է «ապացույցների վրա հիմնված մոտեցում սեռը սահմանելու համար», նախազգուշացրել է, որ նոր մոտեցումը կնատյացության դրսեւորում է։ Նրանք նաեւ ասել են, որ ինքնորոշված ​​սեռը առաջնային դարձնելը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ «Սա ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք հղիության գործընթացի բարդության նկատմամբ: Հղիության հնարավորությունը չի սահմանափակվում միայն արգանդի առկայությամբ: Ինչո՞ւ պետք է բժիշկները օգտագործեն գենդերային ինքնության լեզուն, որը միայն տեսություն է: Բժշկությունը հիմնվում է ապացույցների վրա։ Մենք որոշում ենք սեռը, ոչ թե նշանակում»,- հայտնել են նրանք։

Առողջապահության ազգային ծառայության առաջարկությունների համաձայն՝ հիվանդը կարող է պաշտոնական փաստաթղթերում փոխել իր անունը կամ սեռը՝ առանց որեւէ օրինական գրանցման կամ բժշկական վիրահատության

Աղբյուրը` News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ