Գլխավոր էջ Գլխավոր «Կոնվենցիայի թիվ մեկ նպատակը երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման ...

«Կոնվենցիայի թիվ մեկ նպատակը երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման գաղափարը տարածելն է»․փաստաբան

1257
0

Medmedia.am-ը շարունակում է Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ հարցազրույցը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ։Ըստ նրա՝ այս կոնվենցիայով մեր հասարակության մեջ մտցնում են երեխաների նկատմամբ սեռական բռնության գաղափարը, այն դեպքում երբ  անչափահասների նկատմամբ  սեռական բռնությունը առավել տարածված են հենց եվրոպական երկրներում, որը հենց կարելի է  ասել, որ եվրոպական երկրների այլասերված բարքերի հետևանքն են։

«Մենք պետք է առաջին հերթին մեզ հաշիվ տանք արդյո՞ք մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպական բարքերը բույն դնեն մեր ընտանիքներում, կամ մեր կենցաղում: Այսինքն` կոնվեցիայի թիվ մեկ նպատակը կարծես թե երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման  գաղափարը տարածելն է»,-նշել է Սուսաննա Սարգսյանը, հավելելով, թե այսպիսի մանր քայլերով էլ որդի նման մտնում են պետության կորիզի մեջ, քայքայում այն, իսկ հետո դարձնում կառավարելի»,-նշել է մեր զրուցակիցը ու հավելել, թե Կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում տրված եզրակացություններից, այն ընդունելու անհրաժեշտության հիմնավորումներից, պարզ է դառնում, որ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեն միայն Հայաստանին եւ Ադրբեջանին:

«Նման իրավիճակը կարող է ԵԽ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից։ Ակնհայտ է, որ եվրոպական մի շարք կոնվենցիաներ վավերացրած Հայաստանը ինչքան էլ որ ջանասիրություն է ցուցաբերել կոնվենցիաները վավերացնելու առումով, մշտապես եղել և մնում է ոչ շահեկան դիրքում, այդ մասին լավագույնս փաստվեց 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում և հետ պատերազմյան ժամանակաշրջանում, որի հետևանքները մինչ օրս կրում ենք, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ կատարած պատերազմական հանացագործություններից և որևէ մեկի համար պատասխանատվություն չի կրել, անգամ պատասխանատվության ենթրակելու մտադրություն չի նշմարվում, ռազմագերիներին չվերադարձնելը, որը նույն եվրոպական կոնվենցիաների կոպիտ խախտում է»,-նշել է նա:

Ս․ Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ