Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է վտանգավոր վարակազերծիչ միջոցների օգտագործումը հղիության ժամանակ

Ինչո՞վ է վտանգավոր վարակազերծիչ միջոցների օգտագործումը հղիության ժամանակ

268
0

Վարակազերծիչ միջոցների օգտագործումը հղի կանանց կողմից կարող է բարձրացնել այդ կանանց երեխաների մոտ ասթմայի եւ էկզեմայի առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացվել է Occupational & Environmental Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում վարակազերծիչ միջոցների ազդեցությունը կարող է աշխատողների ասթմա եւ մաշկաբորբ առաջացնել, բայց որոշ հետազոտություններում ուսումնասիրվել է այդ միջոցների ազդեցությունը հղի կանանց եւ նրանցից ծնված երեխաների վրա։

 

Յամանասիի համալսարանի (Ճապոնիա) մասնագետների հետազոտությունը, որին մասնակցել է մայր-երեխա 78 918 զույգ, ցույց է տվել, որ երեխաների մոտ ասթմայի կամ էկզեմայի առաջացման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է եղել, եթե նրանց մայրիկներն օգտագործել էին վարակազերծիչ միջոցներ շաբաթը մեկից մինչեւ վեց անգամ, այն մայրերի երեխաների համեմատ, որոնք այդպիսի միջոցներ չէին օգտագործել։

 

Գիտնականների խոսքով՝ վարակազերծիչ միջոցների նախածննդյան ազդեցության եւ ալերգիկ վիճակների առաջացման հավանականության միջեւ գոյություն ունի էքսպոզիցիոն-կախյալ կապ։

 

Այն մայրերի երեխաները, որոնք ամեն օր ենթարկվել էին  վարակազերծիչ միջոցների ազդեցությանը, ունեցել էին խնդիրների առաջացման ամենաբարձր հավանականությունը. նրանց պարագայում 26 տոկոսով ավելի բարձր է եղել ասթմայի եւ 29 տոկոսով՝ էկզեմայի առաջացման վտանգը։ Ընդ որում՝ նշանակալի կապ վարակազերծիչ միջոցների օգտագործման եւ սննդային ալերգիայի միջեւ չի հայտնաբերվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ