Գլխավոր էջ Գլխավոր Շուտով դեղատոմսերը կգրվեն ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային տարբերակով

Շուտով դեղատոմսերը կգրվեն ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային տարբերակով

494
0

Բազմիցս է խոսվել հակաբիոտիկների վտանգավորության մասին։ Բոլորին հայտնի արհեստական հակաբիոտիկները կարող են ճնշել որոշակի միկրոօրգանիզմների աճը կամ ոչնչացնել դրանք: Հակաբիոտիկները սովորաբար չեն ազդում վիրուսների վրա, ուստի անօգուտ են վիրուսներով հարուցված հիվանդությունների, օրինակ՝ սուր շնչառական հիվանդությունների, գրիպի, հեպատիտ A, B, C-ի, ջրծաղիկի, հերպեսի, կարմրախտի, կարմրուկի դեպքում:  Հակաբիոտիկների ընդունումը մրսածության ժամանակ ոչ մի կերպ չի ազդում վիրուսի վրա, հանգեցնում է իմունիտետի նվազեցման և բնական միկրոֆլորայի ոչնչացման։

ՀՀ Առողջապահության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնությամբ։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում էլեկտրոնային դեղատոմսի ծրագիր կփորձարկվի որոշ պոլիկլինիկաներում, կխստացվի նաև վերահսկողությունը: Շուտով դեղատոմսերը կգրվեն ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային տարբերակով:

Ակնկալվում է, որ թե՛ գործընթացը կհեշտանա, կարագանա, և թե՛ վերահսկողությունը կլինի առավել արդյունավետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյբուքյան էջից։

Անհերքելի փաստ է, որ հակաբիոտիկների պարագայում ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։ Բազմիցս ականատես եղած կլինենք, որ մարդիկ միմյանց հորդորում են հակաբյոտիկ ընդունել, օրինակ՝ մի քանի օր տևող հազի կամ հարբուխի պարագայում։ Ո՛չ և կրկին ո՛չ։ Հակաբյոտիկների ընդունումը թույլատրվում է միայն բժշկի վերահսկողությամբ։

Դեղամիջոցի սխալ ընտրությունը կարող է վարակի դեմ պայքարող բնական բակտերիաների մահվան պատճառ դառնալ, և էլ ավելի բարդացնել վիճակը: Ուստի, հակաբիոտիկներ պետք է վաճառել միայն դեղատոմսով:

Հակաբիոտիկները նաև լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ` կանխելու համար հիվանդությունները գյուղատնտեսական կենդանիների շրջանում: Սա, իր հերթին, սպառնում է այնպիսի սուպերբակտերիաների` շտամերի, առաջացմամբ, որոնք կայուն են հակաբիոտիկների գործողության հանդեպ: Ուստի, այս խմբի դեղամիջոցների ազատ վաճառքի արգելքն, ըստ մասնագետների, պետք է տարածվի նաև ֆերմերների վրա` հակաբիոտիկները պետք է վաճառվեն միայն անասնաբույժի դեղատոմսով և խիստ սահմանափակ քանակությամբ:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ