Գլխավոր էջ Նորություններ «Սկոտչով փաթաթած, կեղտոտ, փնթի վիճակ»․ ալկոգելերը՝ հանրային տրանսպորտում

«Սկոտչով փաթաթած, կեղտոտ, փնթի վիճակ»․ ալկոգելերը՝ հանրային տրանսպորտում

561
0

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս շարունակվում է կորոնավիրուսային համավարակը: Վերջինիս դեմ իրականացվող հակահամաճարակային կանոններից մեկն այն էր, որ պետք է ձեռքերը ախտահանել, զերծ մնալ նաև վարակի հետ արտաքին շփումներից: Հանրային տրանսպորտներում դեռ մեկ տարի առաջ տեղադրվեցին ալկոգելեր:

Հետևելով հանրային տրանսպորտում առկա ալկոգելերին և նրանց տեսքին՝ կարելի է ենթադրել, որ այն կրում է պարզապես ձևական բնույթ, և որևէ կապ չի կարող ունենալ առողջապահության հետ։ Եթե մենք այդ կերպ պետք է իրականացնեինք հակահամաճարակային կանոնները, ապա պարզապես կարելի էր նույնիսկ այդ գումարը չտրամադրել նման ոչ սանիտարահիգիենտիկ տարրաներով ալկոգելերի տրամադրմանը, եթե իրոք, դա ալկոգել է, և ոչ՝ պարզապես հեղուկ օճառ։

Ինչքանով որ մենք հասցրինք նկատել, քաղաքացիներն այնուամենայնիվ չեն էլ օգտվում այդ ախտահանիչ միջոցներից։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները երբևէ օգտվել են հանրային տրանսպորտում առկա ալկոգելերից, նրանցից մի մասն ասաց, որ սկզբնական շրջանում իրոք նկատելի էր անհրաժեշտությունը և այո՝ օգտվել են, հիմա՝ ոչ, իսկ մյուսներն էլ նկատեցին, որ վերջիններիս վիճակն այնքան անմխիթար է, որ նույնիսկ դիպչելն արդեն իսկ վարակի աղբյուր կարող է հանդիսանալ։

«Ո՞նց կարելի է օգտվել էս ալկոգելերից, տեսել եք ի՞նչ կեղտ ա։ Սկոտչով փաթաթած, կեղտոտ, փնթի վիճակ։ Մարդ զզվումա ա անգամ ձեռք տա, սենց ե՞ն հետևում, որ վարակ չտարածվի։ Մաքուր պահեք, մենք էլ օգտվենք»,- ընդգծեց քաղաքացիներից մեկը։

Այսպիսով, պետք է նախ՝ հետևել այն նորմերին, որոնք սահմանում ենք, հետո՝ հետևել նրանց կազմակերպված իրագործմանը։ Սակայն, հանուն արդարության պետք է փաստել, որ այնուամենայնիվ մեզ հանդիպեցին տրանսպորտային միջոցներ, որոնցում տեղակայված այդ ախտահանիչ հեղուկները և՛ մաքուր էին, և՛ օգտագործման ենթակա։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ