Գլխավոր էջ Նորություններ Իմունային համակարգի T-բջիջները կարող են դեր խաղալ Պարկինսոնի հիվանդության զարգացման մեջ

Իմունային համակարգի T-բջիջները կարող են դեր խաղալ Պարկինսոնի հիվանդության զարգացման մեջ

188
0

Իմունային համակարգի հատուկ T-բջիջները կարող են դեր խաղալ Պարկինսոնի հիվանդության զարգացման մեջ, կարծում են Լա Հոյիի իմունոլոգիայի ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները։ Հետազոտության արդյունքները նկարագրվել են Parkinson’s Disease ամսագրում:

Նախկինում Պարկինսոնի հիվանդությունը չէր համարվում աուտոիմունային հիվանդություն, սակայն նոր տվյալները թույլ են տվել այս հիվանդությունը դիտարկել այլ տեսանկյունից։ Գիտնականներն ուսումնասիրել են T-բջիջների աշխատանքը, որոնք, ինչպես պարզվել է, ազդում են ալֆա-սինուկլեինի վրա եւ հավանական դեր կարող են խաղալ Պարկինսոնի հիվանդության զարգացման գործում։ Այս բջիջներում էքսպրեսիվացված (գենը ՌՆԹ-ի կամ սպիտակուցի վերածելու գործընթացը) հիմնական գեներից մեկը LRRK2-ն է։

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող շատ մարդկանց նեյրոններն էքսպրեսացնում են LRRK2, սակայն սա առաջին դեպքն է, երբ այդ գործընթացը տեղի է ունենում հենց T-բջիջներում: Գիտնականները T-բջիջներում կարողացել են հայտնաբերել նաեւ էքսպրեսիվացված այլ գեներ, որոնք նախկինում չէին կապում Պարկինսոնի հիվանդության հետ:

Հետագայում գիտնականները մտադիր են ավելի մանրամասն ուսումնասիրել այս հիվանդությունից մահացած մարդկանց ուղեղը։ Բուժման նոր մեթոդ ձեւավորելու համար մասնագետները նաեւ պետք է ուղիներ մշակեն Պարկինսոնի հիվանդության զարգացման տարբեր փուլերում տարբեր գեների ակտիվացման կամ արգելակման համար։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ