Գլխավոր էջ Նորություններ ՀՎԿ տարածքային համակարգող Ադամբեկովը Տավուշում ծանոթացել է COVID-19-ի պատվաստումների ընթացքին

ՀՎԿ տարածքային համակարգող Ադամբեկովը Տավուշում ծանոթացել է COVID-19-ի պատվաստումների ընթացքին

322
0

Այսօր՝ մարտի 22-ին, «Հիվանդությունների վերահսկման կենտրոնի» պատվաստումների տարածքային համակարգող Շաքար Ադամբեկովը գործընկերների հետ այցելել է ՀՀ Տավուշի մարզպետարան և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մարզային մասնաճյուղ:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրել է COVID-19-ի պատվաստումների իրականացման ընթացքը մարզում, COVID-19-ի դեմ պայքարի հանձնաժողովի գործունեությունը, առաջացած խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

 

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մարզային մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը ներկայացրել է պատվաստանյութերի առկայության, դրանց պահպանման պայմանների արտագնա և շրջիկ պատվաստումային խմբերի գործունեության մասին տեղեկատվություն:

 

ՀՎԿ համակարգող Շաքար Ադամբեկովը խոսել է պատվաստումների հակաքարոզի դեմ պայքարի, ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստումներ ստանալու անհրաժեշտության և բուստեր պատվաստման կարևորության մասին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ