Գլխավոր էջ Գլխավոր Սահմանափակումների վերադա՞րձ․ ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը

Սահմանափակումների վերադա՞րձ․ ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը

903
0

Կորոնավիրուսի նկատմամբ սահմանափակումները արագորեն վերացվում են ողջ Եվրոպայում, չնայած շատ երկրներում Omicron շտամով առաջացած COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում: Բացի այդ, ռիսկի խմբում գտնվող շատ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից: Այս մասին տեղեկանում ենք rg.ru կայքից։ Գերմանիայում սահմանափակող միջոցների մեծ մասը հանվել են կիրակի օրը խորհրդարանական թեժ քննարկումներից հետո, ինչի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) երկու պալատները կողմ են քվեարկել որոշմանը։ Դա տեղի ունեցավ, չնայած այն բանին, որ ուրբաթ օրը Գերմանիայում դեպքերի թիվը հասել է նոր ռեկորդի՝ օրական գրեթե 300 հազար վարակված։ Յոթ օրվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել է 1706 դեպք 100000 բնակչի հաշվով: Գերմանացիների մեծ մասը մտահոգություն է հայտնել սահմանափակումների մողմացումների վերաբերյալ: Մի քանի շաբաթվա ընթացքում Գերմանիայում օրական ավելի քան երկու հարյուր մահ է գրանցվում։Կորոնավիրուսային վարակների աճ է գրանցվում նաև Ավստրիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Ավելի վաղ Ավստրիայի առողջապահության նախարար Յոհաննես Ռաուխը հայտարարել էր, որ երկրի քաղաքացիներին ևս մեկ անգամ կպահանջվի փակ տարածքներում կրել FFP2 դեմքի դիմակներ: Նոր կանոնը կգործի չորեքշաբթի՝ մարտի 23-ից, և կվերանայվեն նաև արգելափակման կանոնները։ Ավստրիան դարձել է ԵՄ-ի առաջին երկիրը, որը կրկին ավելի խիստ սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի ներկայիս ալիքի ժամանակ, նշում է politico.eu-ն։ Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Ավստրիան չեղարկել էր կորոնավիրուսային սահմանափակումները՝ թողնելով դիմակներ կրելը միայն հիվանդանոցներում, հասարակական տրանսպորտում և առաջին անհրաժեշտության խանութներում։ Ֆրանսիայում սահմանափակումների մեծ մասը հանվել են անցած երկուշաբթի օրը, ներառյալ ներսում դիմակ կրելու պարտավորությունը, բացառությամբ հասարակական տրանսպորտի: Վերացվել է «Pass Vacinal» (պատվաստումների անձնագիր)՝ պատվաստանյութի առկայությունը կամ առողջացման կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Ըստ առողջապահական մարմինների՝ Ֆրանսիայում նոր դեպքերի թիվն աճել է մեկ քառորդով անցած շաբաթվա համեմատ և ամենաբարձրն է եղել Գերմանիային սահմանակից Գրանդ Էստ շրջանում: Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ կլինիկաներում իրավիճակը մնում է կայուն, ինտենսիվ թերապիայի մեջ գտնվող հիվանդների և կորոնավիրուսից մահացածների թիվը նվազում է։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, որոնք ամենաշատն են տուժել համաճարակի սկզբում 2020 թվականին, մինչ այժմ ամենազգույշ մոտեցումն են ցուցաբերում արգելափակումները թեթևացնելու համար: Իսպանիայում դեմքի դիմակները դեռևս պահանջվում են դպրոցներում, ռեստորաններում, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում: Իսպանիան ունի պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը եվրոպական բոլոր երկրներից, որտեղ 12 տարեկանից բարձր քաղաքացիների 92,3 տոկոսը ստացել է երկու պատվաստում, մինչդեռ 51,3 տոկոսը, օրինակ, երեք պատվաստում է ստացել:

Իսկ ահա Հայաստանում Քովիդ պատկերը կարծես փոքր ինչ մեղմացել է։ Այսօր, մարտի 21-ին արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 3 մահ։ Պատվաստումային առումով տվյալները կարծես հուսադրող են, չնայած այն բանին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այնքան էլ չի գոհացնում պատվաստման տեմպերը։

«Արդեն երրորդ նիստն է մենք առանց դիմակների ենք, դա կապված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է»,- կառավարութան նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռ երեք շաբաթ առաջ նկատել էին նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էին, որ թվերը նվազելու են:

Փաշինյանը նիստի ընթացքում նաև զգուշացրել է, որ եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպվի, ապա «իքս» պահի ստիպված են լինելու վերադառնալ դիմակներով ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ»,-հայտարարեց Փաշինյանը:

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ