Գլխավոր էջ Նորություններ «Սրճարանում չե՞ն թողնում՝ դրսում կծխեմ, այս արգելքը չի ազդելու ծխելու վրա»․ քաղաքացի

«Սրճարանում չե՞ն թողնում՝ դրսում կծխեմ, այս արգելքը չի ազդելու ծխելու վրա»․ քաղաքացի

546
0

Մարտի 15-ից հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ հատվածներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Վերջինս քաղաքացիների․ հատկապես ծխող անձանց մոտ քննարկումների և քննադատությունների ալիք է բարձրացրել։ Մի մասը կողմ է՝ ասելով, որ այն կնպաստի ծխախոտի քիչ օգտագործմանը, որն էլ ունի առողջապահական կարևոր նշանակություն,մյուս մասն էլ գտնում է, որ այն աշխատող տարբերակ չէ, և օրինական վաճառվող ապրանքի սպառումը չպետք է արգելել։

MedMedia.am խմբագրություն դիմած քաղաքացին՝ մտահոգված խնդրով, ներկայացրել է իր դիրոքորոշումն ու անհանգստությունը վերջինիս նկատմամբ։ Քաղաքացի Վ․ Ս -ն իր խոսքով՝ նախկինում, ամենօրյա կտրվածքով օգտվել է հանրային սննդի օբյեկտներից, ինչպես նաև սուրճի հետ անպակաս է եղել ծխախոտը։ Վ․ Ս․ -ի դիտարկմամբ, ինչպես QR կոդերը, սա նույնպես անվերահսկելի ինչ-որ բանի է վերածվելու․

«Եթե այն մարդը ով օրինակ՝ շաբաթը մեկ անգամ է ծխում, իր համար մեկ է, բայց հիմնական ծխող մարդկանց որ վերցնենք ՝ իրենք չեն համակերպվի։ Այս ձևական օրենքն ընդհանրապես չի ազդելու ծխելուց հրաժարվելուն, ես՝ օրինակ, ծխում եմ և ծխելու եմ, սրճարանում չե՞ն թողնում՝ դրսում կծխեմ, այս արգելքը որևէ կերպ չի ազդելու ծխելու վրա։ Էլ ինչի՞ համար ենք մտցնում այդ սահմանափակումը, եթե մարդիկ միևնույն է ծխելու են, դուրս է գալիս, որ բնավ մենք չենք պայքարում ծխելու դեմ»,- ընդգծեց քաղաքացին։

Վ․ Ս -ն նկատեց․ որ մեզ մոտ կան սրճարաններ,որոնք մտածել են այդ խնդրի մասին, հարցնում են՝ ծխո՞ղ սրահ, թե՞ չծխող։ Ու ըստ այդմ, որոշում ես, թե քեզ որտեղ է ավելի հարմար որ հանգիստդ անցկացնես․ «Դա է նորմալը, ճիշտը։ Ինչ վերաբերում է բացօթյա սրճարաններում ծխելու արգելքին, դա լրիվ թյուրիմացություն է, անհեթեթություն։ Այն, որ ասում են չծխող մարդը շնչելով ծխախոտի ծուխը, համարվում է պասիվ ծխող, ազդում է իր առողջության վրա՝ համամիտ եմ, բայց ինչ վերաբերում է մաքուր օդին, դա անտրամաբանական է»։

Քաղաքացու պնդմամբ, ինչպես աղամանների՝ սննդի օբյեկտների սեղանին դնելու արգելքը, նույնպես էլ սա, դուրս է տրամաբանությունից, աղ ուտողը շարունակելու է աղի ուտել, ծխողն էլ շարունակելու է ծխել, և անիմաստ որոշումների ետևից ենք ընկել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ