Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նոր սահմանափակումները չեն բացառվում.Ֆաուչին

Նոր սահմանափակումները չեն բացառվում.Ֆաուչին

268
0

Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է ամերիկացիներին, որ շուտով նրանք կարող են լրացուցիչ արգելափակումների բախվել COVID-19-ի տարածման հետ կապված, եթե նոր BA.2 կորոնավիրուսային ենթատարբերակը դեպքերի աճի պատճառ դառնա, այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Նա նշել է, որ BA.2 ենթատարբերակը շուտով կարող է ԱՄՆ-ում վարակման դեպքերի թվի աճի հանգեցնել: Նա ենթադրել է, որ ամերիկացիները պետք է «կարողանան սովորական կյանքի ձեւից անցում կատարել» այն միջոցներին, որոնք ձեռնարկվել էին համավարակի պայմաններում վիրուսի տարածումը կանխելու համար:

Ֆաուչին կոչ է արել ճկուն լինել, քանի որ գործ ունենք դինամիկ իրավիճակի հետ:

Ըստ նրա՝ նոր տարբերակը պակաս մահաբեր է «օմիկրոն» շտամի համեմատ։

Ֆաուչին հավելել է, որ չի զարմանա, եթե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դեպքերի թվի աճի ականատես լինենք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ