Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսային պատկերը Վրաստանում. կա՞ նահանջ

Կորոնավիրուսային պատկերը Վրաստանում. կա՞ նահանջ

243
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 286 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,19%, վերջին 14 օրը՝ 9,04%, վերջին 7 օրը՝ 5,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 641 399 դեպք: Ապաքինվել է ևս 1 855 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 596 779:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 643։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 841 572 պատվաստում, օրական՝ 1 448:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ