Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գրանցվել է Քովիդից մահվան այս տարվա առաջին երկու դեպքերը

Գրանցվել է Քովիդից մահվան այս տարվա առաջին երկու դեպքերը

568
0

Չինաստանում մեկ օրում գրանցվել են COVID-19-ից այս տարվա ընթացքում մահվան առաջին երկու դեպքերը։

Մահվան դեպքերը գրանցվել են ողջ երկրում հիվանդության ակտիվ տարածման ֆոնին։ Վերջին անգամ մահվան ելքի մասին հաղորդվել էր 2021 թվականի հունվարի 25-ին։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն։

Չինացի մասնագետներն ուրբաթ հայտնաբերել են 2228 նոր դեպք, որից 71-ը՝ բերովի։ Նման բարձր ցուցանիշներ գրանցվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Հիվանդության տարածման հետ կապված՝ երկրի մի շարք քաղաքների որոշ շրջաններում լոքդաուն է հայտարարվել։

Տեղային դեպքերի մեծ մասը գրանցվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Ցզիլին նահանգում, որտեղ անցած մեկ օրում գրանցվել է վարակման 1674 դեպք։

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ