Գլխավոր էջ Uncategorized IQOS-ն ընդունելի է հանրային առողջության բարելավման տեսանկյունից

IQOS-ն ընդունելի է հանրային առողջության բարելավման տեսանկյունից

683
0

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչությունը (FDA) մարտի 11-ին հրապարակած հայտարարություն մեջ նշել է, որ IQOS-ն ընդհանուր առմամբ կարող է նպաստել հանրային առողջապահության ոլորտում դրական փոփոխությունների։ IQOS-ը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին  ծխախոտային արտադրանքը, որը ստացել է առաջխաղացման շրջանակներում «վնասակար նյութերի մոդիֆիկացված մակարդակ» պնդումը օգտագործելու իրավունք։

ԱՄՆ կարգավորող մարմինը թույլատրել է IQOS 3 ծխախոտի տաքացման  համակարգի առաջխաղացումը ԱՄՆ շուկայում որպես «մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք»:

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ սիգարետից ամբողջությամբ IQOS-ին անցում կատարելը «զգալիորեն նվազեցնում է վնասակար ու հնարավոր վնասակար նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա», և դրա օգտագործումը «նպատակահարմար է հանրային առողջապահության բարելավման տեսանկյունից»: Այս մասին խոսվում է FDA հաղորդագրության մեջ:

FDA-ի եզրակացության մեջ խոսվում է սարքի վերաբերյալ ներկայումս առկա ապացույցների մասին․

IQOS սարքը տաքացնում է ծխախոտը և չի այրում այն.Այն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումըԳիտական ապացույցները վկայում են, որ սիգարետից ամբողջությամբ IQOS համակարգին անցնելը զգալիորեն նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի ազդեցությունը օրգանիզմի վրա

Տվյալները ցույց են տալիս, որ նմանատիպ արտադրատեսակների վաճառքը կարող է օգնել չափահաս ծխողներին հրաժարվել սիգարետից ու նվազեցնել իրենց օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը, եթե ամբողջությամբ անցնեն IQOS-ի», — նշում է Միչ Զելլերը՝ FDA-ի շուկայագիտության մասով տնօրենը։

Այսպիսով, FDA-ը եզրակացնում է, որ IQOS-ի օգտագործումն ընդունելի է հանրային առողջության բարելավման տեսանկյունից։

Կարևոր է նշել, որ Ֆիլիպ Մորրիսը պետք է տեղեկացնի FDA-ին, թե ինչպես է նախատեսում սահմանափակել երիտասարդների համար արտադրանքի հասանելիությունը՝ ներկայացնելով պիտակավորման, գովազդի, մարքեթինգի ու առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, արտադրանքը ԱՄՆ շուկայում առաջխաղացնելիս ընկերությունը պետք է անցկացնի հետշուկայական վերահսկողություն ու հետազոտություններ։

FDA-ի հայտարարության մեջ հստակ նշվում է նաև, որ IQOS-ն անվտանգ չէ, ուստի մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ովքեր ներկայումս չեն օգտագործում ծխախոտային արտադրանք, չպետք է սկսեն այս սարքը կամ որևէ այլ ծխախոտային արտադրանք օգտագործել: Գործընկերական նյութ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ