Գլխավոր էջ Գլխավոր Նախադպրոցական ուսումնական հաստատություններին բժշկական նշանակության պարագաներ և դեղորայք կտրամադրվի

Նախադպրոցական ուսումնական հաստատություններին բժշկական նշանակության պարագաներ և դեղորայք կտրամադրվի

287
0

Բժիշկ Արամ Ադամյանը գրել է.

Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին բժշկական նշանակության պարագաներ և դեղորայք կտրամադրվի

__________________

🔸️«Լև» կլինիկայի հիմնադիր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգ, անդրոլոգ Արամ Ադամյանի և Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ համայնքի 17 նախադպրոցական ուսումնական հաստատություններին բժշկական նշանակության պարագաներ և դեղորայք կտրամադրվի:

 

🔸️Ինչպես տեղեկացրեց Բերդ համայնքի ավագանու անդամ, «Լև» կլինիկայի գործադիր տնօրեն Համայակ Ադամյանը. «Ուսումնասիրվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաների և դեղորայքի առկայությունը(ցանկը հաստատված է ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի): Պարզվել է, որ նշված հաստատություններում առկա բժշկական նշանակության պարագաների և դեղորայքի պաշարները լրացնելու անհրաժեշտություն կա: Փաթեթների մեջ ներառել ենք առաջին օգնության դեղորայք, ներարկիչներ, վիրակապական նյութեր, վիրակապական թանզիֆներ և այլն: Հավելեմ, որ փաթեթները տրամադրվում են «Լև» կլինիկայի միջոցներով՝ Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ»:

Ավելին՝ այստեղ.

https://www.berdcity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1078

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ