Գլխավոր էջ Նորություններ Չհուղարկավորված մասունքների հարցն ինչ-որ կերպ պետք է լուծենք. Ավանեսյան

Չհուղարկավորված մասունքների հարցն ինչ-որ կերպ պետք է լուծենք. Ավանեսյան

261
0

«Մենք ունենք դեպքեր, երբ պատերզմում զոհված զինծառայողների մասունքները նաև արտերկրում կրկնակի, եռակի նույնականացվել են, իսկ հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություն իրականացնել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը, որ զբաղեցնում է առողջապահության նախարարի աթոռը։

Նրա խոսքով, զոհվածների մասունքները նույնականացման նպատակով ուղարկվել են Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Նիդերլանդներ ու այլ երկրներ։

«Նմուշների նույնականացման արդյունքում հաստատվել են Հայաստանում արված նույնականացման պատասխանները։ Չի եղել որևէ դեպք, երբ տարբեր պատասխան լինի»,-ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողներն անցնեն այդ ցավալի պրոցեսը և հուղարկավորելու  որոշում կայացնեն։

«Բայց մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում ինչ-որ պահի պետք է անդրադառնանք այս հարցին, հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական… դրա մասին խոսք չկա, և այսպես ինչ-որ կերպ հարցը լուծենք»,-ասաց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ