Գլխավոր էջ Medmedia TV Վրաստանում ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի

Վրաստանում ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի

1976
0

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով Վրաստանում 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի: Այդ մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ-ից:

Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին:

Ինքնամեկուսացման կանոնները խախտվել են երկրի 9 շրջաններում: 99 անձանց տեղափոխել են կարանտինային գոտիներ:

ՆԳՆ-ն նշում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները, որոնք առնչվում են հանրության առողջությանը, և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները:

Նախարարությունից զգուշացրել և հորդորել են՝ փողոց դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ