Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

206
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային:

Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ:

«Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև` շատ ակտիվ անդամ: Առողջապահական մի շարք ուղղություններով Հայաստանն արձանագրել է բարձր ցուցանիշներ` օրինակելի այլ երկրների համար»,-ընդգծել է Լիլա Փիթրս Յահիան:

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտի բարեփոխումները առողջապահական համակարգի զարգացման ռազմավարության համատեքստում: Մասնավորապես, անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման, սոցիալական պաշտպանության, հոգեկան առողջության պահպանման և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ոլորտներում հետագա գործակցության հնարավորություններին: Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին և պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Լիլա Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը պատրաստ է իր հետագա աջակցությունը տրամադրել առողջապահության նախարարությանը` համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների նախաձեռնություններին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ