Գլխավոր էջ Նորություններ Շաքարային դիաբետով հիվանդացությունն ու մահացությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել․ Ավանեսյանը...

Շաքարային դիաբետով հիվանդացությունն ու մահացությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել․ Ավանեսյանը նոր հրաման է ստորագրել

275
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 4-ին շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2022-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հրաման է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

«1. Հաստատել․

1) Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը՝ համաձայն հավելված 1-ի,

2) շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարության իրականացման 2022-2026 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելված 2-ի»:

Հրամանում նշվում է, որ շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարության մշակումը սահմանված է Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 1458–Լ հրամանի առաջին կետով և նախատեսում է նշյալ տարիների համար ՇԴ-ի դեմ պայքարին ուղղված ռազմավարական միջոցառումները և թիրախները` հաշվի առնելով ներկա իրավիճակն ու ՇԴ-ի դեմ պայքարի և ՇԴ-ով պացիենտների բարեկեցիկ ապրելու հարցերում հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:

Ռազմավարությամբ սահմանվում են միջոցառումներ, ուղղված շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և դրա բարդությունների առաջացման կանխարգելմանը, ՇԴ-ով պացիենտների կյանքի որակի բարելավմանը, ինչպես նաև նորմատիվային փաստաթղթերի ընդունման, ՇԴ վաղ հայտնաբերման, կանխարգելման և ՇԴ-ի և դրա բարդությունների կանխարգելմանն ուղղված երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակման և հաստատման ուղղությամբ:

Հայտնում են, որ շաքարային դիաբետով հիվանդացությունն ու մահացությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել: Համաձայն 2020 թվականի ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի (ԱՏՎԱԿ) և Վիճակագրության կոմիտեի (ՎԿ) տվյալների` բնակչության 15 տարեկան և բարձր խմբերում ՇԴ հիվանդացությունը (429 ըստ 100 000 բնակչի) 2020 թվականին 1990 թվականի (183.6 ըստ 100 000 բնակչի) համեմատությամբ աճել է 2.3 անգամ, իսկ մահացության կշիռը ընդհանուր մահացության կառուցվածքում կազմել է 1.3%: 2020 թվականի (16 ըստ 100 000 բնակչի) 1990 թվականի (14 ըստ 100 000 բնակչի) համեմատ ցուցանիշն աճել է 1.1 անգամ: ՇԴ մահացության կշիռը ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և

նյութափոխանակության խանգարումների ընդհանուր դասում կազմել է 96.8%:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ