Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ևս լրացում կկատարվի․ 158-րդ հոդվածը կլրացվի 45-րդ մասով, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը կա առաջացնի տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ 30․000 դրամի չափով։
Medmedia.am-ի տաղավարում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշել է, որ ԱՆ-ն զբաղված է դատարկ օրակարգեր բերելով։
«Արդյո՞ք նույն տրամաբանությամբ շաքարն ու շոկոլադը չեն հեռացվի մարդկանց տեսադաշտից»,-նշել է Բարսեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյուզի Ասատրյան