Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութերի մեծ մասի արդյունավետությունը 6 ամիս անց թուլանում է, ո՞րն է...

Պատվաստանյութերի մեծ մասի արդյունավետությունը 6 ամիս անց թուլանում է, ո՞րն է «ամենաուժեղը»

398
0

Յուրաքանչյուր ոք COVID-19-ը տարբեր ձևով է տանում։ Ինչ-որ մեկը հեշտությամբ հիվանդանում է կամ ամբողջովին ասիմպտոմատիկ է, մինչդեռ մյուսները շաբաթներ շարունակ պառկում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Եվ կան մարդկանց խմբեր, ովքեր տառապում են կորոնավիրուսի ծանր ձևից։

Նրանք ռիսկային հիվանդներ են.

․65-70 տարեկանից բարձր մարդիկ։

․հիվանդներ, ովքեր ենթարկվում են իմունոպրեսիվ թերապիայի, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի.

․ովքեր ոսկրածուծի փոխպատվաստում են կատարել վերջին 24 ամսվա ընթացքում.

․գեր մարդիկ, ծխողները;

․քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդներ և այլն:

Հոսպիտալացումների մեծ մասը բաժին է ընկնում այս կատեգորիայի քաղաքացիներին։ Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս, որ ռիսկային խմբերի մարդիկ ոչ միայն պատվաստվեն, այլեւ ժամանակին վերապատվաստվեն։ Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet Respiratory Medicine-ում, հաստատում է այս մոտեցումը: Այն ապացուցում է պատվաստանյութերի ընդհանուր արդյունավետությունը ծանր COVID-19-ի կանխարգելման գործում՝ միաժամանակ ցույց տալով պաշտպանության զգալի նվազում պատվաստումից վեց ամիս անց: Այս մասին տեղեկանում ենք medportal.ru կայքից։

Հայաստանում նույնպես խոսվում է բուստեր դեղաչափի մասին, քաղաքացիներին հորդորում են 6 ամիս անց պատվաստվել խթանիչ դեղաչափով։

«2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. առաջնահերթությունը տալիս ենք ռիսկի խմբերին։ Խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել»,- ասել էր ՀՀ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Այս պարագայում պատվաստվածների շրջանում առաջանում են հարցեր․

․Մի՞թե առանց խթնիչ չափաբաժնի հնարավոր չէ պաշտպանված լինել։

․Մի՞թե 6 ամիսը մեկ անգամ պետք է շարունակել պատվաստվել։

․ Հնարավո՞ր է, որ բուստեր դեղաչափը ևս դադարի պաշտպանել 6 ամիս անց։

Սրանք, թեևս անպատասխան հարցեր են։

Նշենք, որ հետազոտողները ուսումնասիրել են 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 50,000 հոսպիտալացումների տվյալները և պարզել, որ պատվաստանյութերը 94%-ով արդյունավետ են եղել ներարկումից 50-ից 100 օր հետո հոսպիտալացումները կանխելու համար: Ճիշտ է, 200-250 օր հետո արդյունավետությունը նվազում է մինչև 80,4%: Ընդհանուր առմամբ, աշխատանքը հաստատում է պաշտպանվածության կտրուկ նվազումը պատվաստումից արդեն վեց ամիս անց, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, այսինքն՝ խթանող պատվաստում։ Գիտնականներին հաջողվել է նաև բացահայտել պատվաստանյութերի արդյունավետության նվազման հետ կապված գործոնները. դրանք են ավելի մեծ տարիքը (80+), ուղեկցող հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը, փոխպատվաստումների առկայությունը, երիկամների քրոնիկ հիվանդությունը, հիպերտոնիան կամ սրտի անբավարարությունը, վարակի տեսակը և պատվաստումից հետո անցած ժամանակը. Հետազոտությունը հաստատել է, որ Moderna, Pfizer-BioNTech և Janssen պատվաստանյութերը մոտավորապես հավասար նախնական պաշտպանություն են ապահովում, սակայն Pfizer-BioNTech և Janssen-ի արդյունավետությունը ժամանակի ընթացքում ավելի արագ է նվազում, քան Moderna-ի պաշտպանությունը:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ