Գլխավոր էջ Գլխավոր Չգրանցված դեղերի ներմուծման արգելից հետո թանկացում սպասվու՞մ է

Չգրանցված դեղերի ներմուծման արգելից հետո թանկացում սպասվու՞մ է

619
0

Ինչպես գիտենք, հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք։ Ինչից հետո սկսեցին բուռն քննարկումներ, որ շուտով դեղերը կթանկանան։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույցներից մեկում ասաց, որ կարծում է՝ չգրանցված դեղերի ներմուծման արգելքի հետևանքով գնաճ չի լինի․ «Չեմ կարծում, թե դեղերի գնաճն ու չգրանցված դեղերի ներմուծման արգելքը պատճառահետևանքային կապ կունենան։Պետք է շատ հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի նաև ՀՀում ներկայացուցչություններ ունեցող ընկերություններին նրանց դերը չնվազեցնելու համար»։

Ըստ նախարար Ավանեսյանի` չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը ժամանակավոր գործիք է, և, ըստ իրավիճակի, կարող են նորից կիրառել այն։ Նրա խոսքով` պետք է շատ հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի նաև ՀՀ–ում ներկայացուցչություններ ունեցող ընկերություններին նրանց դերը չնվազեցնելու համար։

Իսկ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանն օրերս անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք հիմա ճիշտ ժամանակն էր այս արգելքի, նշեց, որ հիմա կամ հետոն՝ դժվար է ասել, որովհետև տարբեր դեղեր տարբեր ժամանակ և՛ թանկանում, և՛ էժանանում են և նաև դեղերի էժանացում ենք ունեցել, և Թորոսյանի խոսքով՝ կապել մեկը մյուսի հետ պետք չէ․ «Եթե նույնիսկ որևէ դեղորայք 10%-ով ավելի թանկ է, բայց վստահ ես որ այն անվտանգ է և արդյունավետ, ավելի լավ է 10 %-անոց թանկը առնես, քան անհայտ ձագմամբ ինչոր դեղ, ու չիմանաս՝ ի՞նչ է»,— ընդգծեց Թորոսյանը։

Սակայն, ըստ պտտվող խոսակցությունների՝ դեղերի գները բարձրացել են, իսկ դրանով էլ ԱՆ նախկին նախարարի խոսքով՝  համապատասխան մարմինները պետք է զբաղվեն՝ ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով), որն ունի այդ գործիքակազմը և պարբերաբար իրականացնում և հրապարակում է հետազտություններ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ