Գլխավոր էջ Գլխավոր Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ

Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ

437
0

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության փոխնախարար և պարենի ու դեղերի կազմակերպության ղեկավար Բահրամ Դարային հայտարարել է, որ իրանական երկու ընկերություններ արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ։ Այս մասին հայտնոմ է ParsToday-ը։

 

Նա ընդգծել է. «Մենք առաջին երկիրն ենք աշխարհում, որ արտադրել ենք այս շտամի դեմ պատվաստանյութ»։

 

Բահրամ Դարային նաև հայտարարել է, որ 21 ընկերություններ տարբեր հարթակներով մուտք են գործել պատվաստանյութերի արտադրության ոլորտ: ««Բարաքաթ» պատվաստանյութը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատման, իսկ մնացած պատվաստանյութերը գնահատման փուլերում են գտնվում»,- ասել է նա։

Առողջապահության փոխնախարարը հավելել է. «Իրանում պատվաստանյութ արտադրող ընկերությունները կարող են ամսական 50 միլիոն դեղաչափ արտադրել»։

Նշելով, որ մինչ այժմ  Իրանում ներարկվել է կորոնավիրուսի մոտ 210 միլիոն տեղական և արտասահմանյան պատվաստանյութ, և բնակչության 85 տոկոսը պատվաստվել է, Դարային ասել է. «Պլանավորել ենք բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց ներարկել նաև պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ