Գլխավոր էջ Գլխավոր Առավել վարակիչ և վտանգավոր ենթատեսակ․ ինչպե՞ս է այն դրսևորվում

Առավել վարակիչ և վտանգավոր ենթատեսակ․ ինչպե՞ս է այն դրսևորվում

899
0

Երեկ՝ փետրվարի 23-ին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասուլիսի ընթացքում հայտնեց,որ շրջանառվում է Օմիկրոնի նոր ենթատեսակ՝ ավելի վտանգավորը․ «Պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված Օմիկրոն շտամով։ Օմիկրոնն արդեն ունի 3 ենթատեսակ , առավել վտանգավոր և վարակիչ, քան նախորդ եթատեսակներն են, դա BA.2 ենթատեսակն է, ՀՀ-ում արդեն ունենք այս ենթատեսակը»։

Վերջին շրջանում, կարծես կորոնաթվերի նվազում է նկատվում, այնուամենայնիվ, Օմիկրոն շտամով պայմանավորված՝ ռեկորդային ցուցանիշները կարծես նվազեցին, երբ օրական 4-5 հազար դեպք էր գրանցվում։ Սակայն, հաշվի առնելով այս նոր՝ BA.2 ենթատեսակը, որը ըստ Ռոմելլա Աբովյանի՝ առավել վարակիչ է, գուցե, դեռ թվերի նվազումից վա՞ղ է խոսել։ Քանզի, նույնը եղավ Օմիկրոնի ի հայտ գալու ժամանակ։ Սկզբում 2 դեպք, որից հետո էլ գրանցեցինք հենց ռեկորդային բռնկման ցուցանիշը։

Լավ, իսկ ինչպե՞ս է այս նոր տեսակը դրսևորվում։ Մասնագետներն ասում են, եթե Օմիկրոնի ախտանիշներն ավելի շատ բնորոշ էին սուր շնչառական վարակներին, ապա նոր ենթատեսակը սկսվում է գրեթե աննկատ։ Ինչպես նաև անդրադառնով հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, օրերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը հայտնել էր, որ հիվանդանոցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել, ազատ մահճակալներ գրեթե չկան, և չնայած՝ Դելտայի համեմատ, Օմիկրոնն ավելի թեթև ընթացք է ունենում, սակայն վտանգները նույնն են, որոնք զարգանում են ժամերի ընթացքում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ