Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում հղիները Քովիդի դեմ կարող են պատվաստվել գրավոր համաձայնությամբ

Հայաստանում հղիները Քովիդի դեմ կարող են պատվաստվել գրավոր համաձայնությամբ

493
0

Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում հղի անձանց: Այս հարցը թերևս ամենահաճախ տրվողն է, որը միանշանակ պատասխան չունի։ Մի մասն ասում է՝ հղիներին Քովիդի դեմ պատվաստումը հակացուցված է, մյուս մասը պնդում՝ հղիները միանշանակ պետք է պատվաստվեն,քանի որ Քովիդով վարակվելն էլ ավելի վտանգավոր կարող է լինել նրանց համար։

CDC-ն և հղիության ոլորտի մասնագետները, ներառյալ՝ Մանկաբարձների և Գինեկոլոգների Ամերիկյան Քոլեջը, Մոր և Պտղի Բուժմիությունը, ինչպես նաև Բուժակ-Մանկաբարձների Ամերիկյան Քոլեջը, խորհուրդ են տալիս, որ հղի անձինք պատվաստվեն COVID-19- ի դեմ: Լավագույն պաշտպանության համար սա ներառում է խթանիչ դեղաչափը ստանալը, եթե 16 տարեկան եք կամ ավելի բարձր տարիքի, ինչպես նաև հիմնական պատվաստանյութերի շարքը ստանալը (Pfizer կամ Moderna պատվաստանյութի 2 դեղաչափերը կամ J&J պատվաստանյութի միակ դեղաչափ):

COVID-19-ը լուրջ մտահոգություն է հղիության ընթացքում։ Հղի անձանց մոտ ավելի մեծ հավանականությամբ կդրսևորվեն բարդություններ, ինչպես օրինակ՝ վաղաժամ ծննդաբերությունը կամ մահացած պտուղը, եթե նրանք վարակվեն COVID-19-ով: COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է հղիներին պաշտպանել COVID-19-ի հետևանքով ծանր հիվանդանալուց: COVID-19-ի դեմ իՌՆԹ (mRNA) պատվաստանյութերով պատվաստված մարդկանց ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են հակամարմիններ նորածինների պորտալարի արյան և կրծքի կաթի մեջ: Սա նշանակում է, որ հղիության ընթացքում պատվաստումը կարող է նաև օգնել պաշտպանել երեխաներին COVID-19-ից:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Medmedia.am-ի հարցին ի պատասխան նշել է, որ Դելտա շտամի տարածման ժամանակ բազմիցս շեշտադրվում էր, որ հղիներն էլ են համարվում ռիսկի խումբ և զերծ չեն մնում վարակվելուց․

«Շատ երկրներում հղիները պատվաստումների համար համարվում են ռիսկի խումբ և հիմնական ռիսկի խմբերում ավելացրել են նրանց։ Մեր երկրում  հիմնական ռիսկի խմբերում նրանց դեռ չենք ներառել, բայց դրանով չենք արգելում նրանց պատվաստումները և ընդհանուր գլուխ ունենք կանոնակարգում, որ եթե հղին  ինքը ըստ դիմելիության և գրավոր համաձայնությամբ ուզում է պատվաստվել ոչ ոք իրեն չի մերժի։ Մենք այս պահի դրությամբ ունենք պատվաստումներ հղիների շրջանում»,-նշել է նա ու ասել, որ հղիների շրջանում պատվաստումները չեն արգելվում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ