Գլխավոր էջ Օրվա թեման 0-18 տարեկանների շրջանում ակտիվորեն տարածված է Օմիկրոն շտամը․ որո՞նք են ախտանշանները

0-18 տարեկանների շրջանում ակտիվորեն տարածված է Օմիկրոն շտամը․ որո՞նք են ախտանշանները

508
0

Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կատարվել է 1 999 825 պատվաստում, սակայն տարանջատում արված չէ, թե քանի՞ տոկոսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը՝ այլ երկրներից։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի գնահատականներով, չնայած պատվաստումների թվին, մարդիկ շարունակում են քովիդի ընթացքը ծանր տանել, վերակենդանացման բաժանմունքներում մարդիկ շարունակում են ստանալ բուժում, ավելին, հոսպիտալացվածների մեծ մասը չպատվաստվածներն են։

«Կոչ եմ անում ազգաբնակչությանը ստանալ խթանիչ չափաբաժինը»,-նշել էր նա։

Նրա խոսքով՝ բժիշկների 96 տոկոսը պատվաստված է, բայց պատկերն այլ է մյուս քաղաքացիների պարագայում։ Կան ընտանիքներ, որտեղ բացահայտվում է քովիդի մեկ դեպք, ընտանիքի մյուս անդամներն այլևս չեն թեստավորվում, կարծելով, թե միանշանակ վարակված են, բայց այս պարագայում թվերի հաշվարկը խառնվում է, քանի որ հստակ պատկեր չի երևում։

Նշեք, որ շուրջ 890 հազար մարդ ստացել է երկրորդ դեղաչափը,նրանցից ընդամենը 3,6 տոկոսն են դարձել քովիդ դրական։

Չնայած պատվաստման տեմպերին, Հայաստանը չի կարողանում հաղթահարել «վտանգավորի» ցուցանիշը։ Եվրամիության ցուցանիշներով Հայաստանն այս պահին գտնվում է վտանգավոր՝ մուգ կարմիր գոտում, իսկ վարակելիության ցուցանիշը որևէ կերպ իջեցնել չի հաջողվում։ Ավելին, Օմիկրոն շտամն ակտիվորեն սպառնում է երեխաներին և նրանց պատվաստումային գործընթացը դառնում է էլ ավելի հրատապ։ Չնայած որ, երեխաների պատվաստումների վերաբերյալ կարծիքները տարբեր են, այդուհանդերձ, ոլորտի պատասխանատուները կարևոր են համարում 12+ տարիքի երեխաների պատվաստումները։

ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի գնահատականներով՝ հունվար-փետրվար ամսիներին 0-18 տարեկանների շրջանում 39 հազար 189 դեպք է արձանագրվել։ Այս պահին հանրապետությունում քովիդով վարակված 190 երեխա է հոսպիտալացված, նրանցից 3-ի վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Օմիկրոնը ախտահարում է երեխաների վերին շնչուղիները և կարելի է ասել թոքեր չի հասնում։

Սակայն, կարող են լինել աղե-ստամոքսային խանգարումներ, մաշկային տարբեր արտահայտություններ, եզակի դեպքերում այլ հիվանդությունների հետ զուգակցմամբ(կռուպ, բրոնխիտ)։

Ի դեպ, Երևանում որոշ մանկապարտեզներ մեկ կամ երկու շաբաթով դադարեցրել են գործունեությունը, կան դպրոցներ էլ, որոնք անցում են կատարել հեռավար դասավանդման, քանի որ թե աշխատակազմը և թե երեխաները պարբերաբար հիվանդանում են և բացակայությունները շատ են։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ