Գլխավոր էջ Նորություններ Կրթական ծրագրերով Թուրքիայում և Հունագարիայում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանում վերադառնալ հայրենիք

Կրթական ծրագրերով Թուրքիայում և Հունագարիայում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանում վերադառնալ հայրենիք

448
0

«Հայաստանում Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնը» մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում կրթական ու վերապատրաստման ծրագրերով արտերկրում գտնվող երիտասարդների հայրենիք վերադառնալ չկարողանալու հետ կապված․ չվերթները մեծամասամբ չեղարկված են, կան երկրներ, որտեղ կարանտին է հայտարարված ու առնվազն 14 օր պահում են իրենց մոտ։ Կան երկրներ, որտեղ Հայաստանը դեսպանատներ չունի ու երիտասարդներին աջակցություն տրամադրող չկա։ «Հայաստանում Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի» աշխատանքները համակարգող «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «5 հոգանոց մի խումբ էր գնացել Իսպանիա, մնացել էին այնտեղ, չվերթներ չկային։ Այլ ուղղությամբ վերադառնալու համար էլ գումար չկար մոտները, որ տոմսեր գնեին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ամեն ինչ արեցինք, որ հարցը լուծվի, Իսպանիայում մեր դեսպանը գնացել էր, երիտասարդներին տեսել, հյուրընկալել էր, կազմակերպել էին նրանց վերադարձը, նրանք թռել էին Քաթար, Դոհա, այնտեղ դիմավորել, նորմալ ճանապարհել են։ Հիմա մի երիտասարդ կա Հունգարիայում, որը խնդիրներ ունի, չգիտի ինչպես վերադառնա, ու Թուրքիայում կա մի աղջիկ։ Նա Թուրքիայից Աթենքով պիտի գար Հայաստան, Աթենքը չեղարկել է իր չվերթը, Թուրքիայում էլ դեսպանություն չունենք, որ զբաղվի այս հարցով։ Աղջիկը մնացել է այնտեղ՝ մոլորվելով, թե ինչպես պիտի վերադառնա հայրենիք։ Մեզ այս հարցով ահազանգել է աղջկա մայրը՝ խնդրելով օգնել վերադառնալ։ Խնդիրն այն է, որ ինչպես մեզ ահազանգողների մեծամասնությունն է ասում՝ իրենց Հայաստանից ուղարկած կազմակերպությունները գրեթե կապի դուրս չեն գալիս ու որևէ աջակցություն չեն ցուցաբերում, ինչը, իհարկե, այդ կազմակերպությունների պարտականություններից է՝ որպես Հայաստանից ուղարկող կազմակերպության։

Քիչ առաջ «Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխություն Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոն»-ը հայտարարությամբ հանդես եկավ՝  գրելով․ «Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխություն Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոն»-ը հորդորում է հայաստանյան բոլոր այն կազմակերպություններին, որոնք «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխություն Կորպուս» ծրագրերի շրջանակներում իրականացնում են շարժունակության ծրագրեր և մասնակիցներ են ուղարկել արտերկիր՝ տարբեր ծրագրերի մասնակցելու, պատասխանատվություն կրել նաև վերջիններիս աջակցելու և իրենց ապահով վերադարձը Հայաստան կազմակերպելու հարցում:

ԱՀԱԶԱՆԳ․ Արդեն չորրորդ օրը շարունակ տեղեկատվական կենտրոնը ահազանգեր է ստանում, որ ուղարկող կազմակերպություններն անտարբերության են մատնել դրսում գտնվող իրենց մասնակիցներին և գրեթե ոչ մի աջակցություն չի ցուցաբերվում վերջիններիս՝ հայրենիք վերադառնալու հարցում: Այս պահի դրությամբ ևս արտերկրում կան բազմաթիվ հայեր, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք և հուսահատ վիճակում են գտնվում՝ իրենց իսկ ուղարկող կազմակերպությունների կողմից աջակցություն չստանալու պատճառով: Ուստի, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ լինել զգոն և լիարժեքորեն իրականացնել ուղարկող կազմակերպության պարտականությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/18/1100660/

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ