Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի ֆոնին տագնապայնության մասին

Ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի ֆոնին տագնապայնության մասին

284
0

Կորոնավիրուսը կարող է մարդու մոտ առաջացնել բարձր տագնապայնություն, որի ֆոնին կարող են հոգեսոմատիկ ախտանիշներ ի հայտ գալ։ COVID-19-ի կեղծ ախտանշանների մասին խոսել է Ջորջ Մեյսոնի համալսարանի  կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան։

 

Ura.ru հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակման ժամանակ տագնապայնությունը բաղկացած է 2 մասից․ առաջինը ենթադրում է անհանգստությունը, իսկ երկրորդը՝ մարդու ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության հետեւանքով առաջացած տագնապը։

 

«Վիրուսն ազդում է ուղեղի վրա՝ խաթարելով մեր բնականոն գործընթացները։ Ինչ-որ մեկն ավելի հակված է անհանգստության, ինչ-որ մեկը՝ դեպրեսիայի»,- ասել է Բարանովան:

 

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակի ժամանակ բորբոքման եւ նեյրոբորբոքման պատճառով մարդու օրգանիզմում որոշ պրոցեսներ կարող են սրվել։ Ապաքինվելուց հետո դրանք վերադառնում են նորմայի, ինչից հետո պացիենտի վիճակը բարելավվում է։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ