Գլխավոր էջ Նորություններ Փոփոխություններ կլինեն, որոշ սահմանափակումներ դուրս կգան. Ավանեսյան

Փոփոխություններ կլինեն, որոշ սահմանափակումներ դուրս կգան. Ավանեսյան

745
0

Այսօր՝ փետրվարի 17-ի կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ներկայումս գործող սահմանափակումներին։ «Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե օրինակ մարտի 1-ից մենք ի՞նչ փոփոխություններ պիտի անենք: Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք` դուրս կգան»,-նշեց նախարար Ավանեսյանը։

Աշխարհի շատ երկրներում ևս կարելի է նկատել համավարակով պայմանավորված սահմանափակումների որոշակի մեղմացում։ Թե ի՞նչ է սպասվում մեզ մոտ, դա դեռ պարզ չէ, գուցե մեզ մոտ ևս որոշակի մեղմացումներ լինեն։ Այս պահին ՀՀ-ում գործում է փակ տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջը, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու սահմանափակումը և այլն։ Սակայն, շատերի մտահոգությունն այն էր, որ հանրային վայրեր այցելելու սահմանափակումը չի վերաբերում մոլերին, մյուս խանութներին և տրանսպորտին, ինչից քաղաքացիները ամենից շատ ու ինտենտսիվ օգտվում են։ Ինչ վերաբերում է դիմակների կրմանը, ապա վերջին շրջանում նկատելի է, որ հանրային տրանսպորտում ավելացել են դիմակ կրող քաղաքացիները, գուցե, վերջինս պայմանավորված է հենց Օմիկրոն շտամով, որը շատ ավելի արագ է տարածվում, ինչն էլ քաղաքացիների շրջանում զգոնություն է առաջացրել։

Սակայն, գործող սահմանափակումների արդյունավետությունը վիճելի հարց է։ Հենց մեկը այն, որ շատ մասնագետներ բազմիցս հնչեցնում են, որ դիմակի կրումը դեռևս ապացուցված չէ, որ կարող է մարդուն պաշտպանել վարակվելուց, իսկ մյուսների խոսքով, այն այնուամենայնիվ, իր ազդեցությունն ունենում է։ Ուստի, ասել, որ միանշանակ օգնում է կամ հակառակը, դեռևս չենք կարող։ Իսկ այն որոշումը, որը գործում է հանրային սննդի օբյեկտներ, մշակութային մի շարք վայրեր այցելելու հետ կապված, համավարակի դեմ պայքարի տեսանկյունից, այն կարծես, այնքան էլ նշանակալի դեր չի ունենում, քանզի ասիմպտոմ վարակակիր անձինք իրենց QR կոդով կարողանում են մուտք գործել և վարակ տարածել։ Ուստի, այս մասով ևս ասել, որ սահմանափակումն օգնում է կանխել վարակի տարածումը, ևս հնարավոր չէ։ Այսպիսով, սպասենք նախարարի հայտարարությանը, և տեսնենք, թե մոտ օրերս ի՞նչ նոր սահմանափակումների փաթեթ է ներկայացվելու:

ՕՊ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ