Գլխավոր էջ Գլխավոր Մարդիկ կեղծ սերտիֆիկատներ են ձեռք բերում , իսկ ի՞նչ են արվում չօգտագործված...

Մարդիկ կեղծ սերտիֆիկատներ են ձեռք բերում , իսկ ի՞նչ են արվում չօգտագործված պատվաստանյութերը

556
0

Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն QR կոդ կամ ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։ Շատերը հանուն ռեստորաններ, հյուրանոցներ գնալու, ինչպես նաև աշխատանքը չկորցնելու վախից դրդված, պատվաստվել են, բայց կան քաղաքացիներ, ովքեր դիմում են խորամանկությունների, միայն թե չպատվաստվեն։ Մեր երկրում արդեն բացահայատվել են պատվաստման սերտիֆիկատների կեղծման դեպքեր, մարդիկ կաշառում են պոլիկլինիկաների աշխատակիցներին ու չպատվաստվելով՝ ստանում են սրետիֆիկատը։ Այստեղ մեծ հարցական է մնում, թե ինչի՞ց են մարդիկ այդաստիճան խուսափում և ինչու՞ են դիմում մեքենայությունների՝ անպատասխան է մնում։ Անհայտ է նաև թե մեղավորներն ինչպես են պատժվել, իսկ ամենակարևոր հարցն այն է, թե ի՞նչ են արվում այն պատվաստանյութերը, որոնք չեն օգտագործվում, սակայն և որոնց համար սերտիֆիկատներ են տրամադրվում։

Թվում է՝ այդ ամենն արվում է, որպեզի  քաղաքացիները խուսափեն ավելորդ գլխացավանքից․ չկորցնեն աշխատանքը, ռեստորան կամ որևէ այլ տեղ գնալուց ստիպված չլինեն ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել ու ավելորդ ֆինանսական բեռ կրել։Ի դեպ՝ կան այնպիսիք էլ, ովքեր պրոֆեսիոնալ կերպով, որևէ հանրային վայր մուտք գործելուց կեղծում են QR կոդերը, դիմելով ֆոտոշոփի օգնությանը, հեշտությամբ պատրաստում են QR կոդ, քանի որ վստահ են, որ ստուգող մարմինը չի կարողանալու ամենայն խստությամբ վերահսկողություն սահմանել բոլոր հաստատություններում։ Ստացվում է, որ նախարարը որոշումներ է արձակում,բայց հետևողական չի լինում թե ով ինչպես է այն իրականացնում։

QR կոդեր ներկայացնելու աբսուրդը նրանում է, որ պատվաստված անձը, ըստ նախարար Ավանեսյանի, կարող է կրկին վարակվել ու վարակել, նա մուտք է գործում ռեստորան ու կարող է վարակել թեստավորված մարդկանց։ Իսկ եթե ռեստորաններում նման «խիստ» վերահսկողություն է, ապա ո՞վ է մտածելու հանրային տրանսպորտում տիրող շիլաշփոթի վերաբերյալ։ Ի՞նչ է, կորոնավիրուսը շրջանցու՞մ է տրանսպորտը։

Medmedia.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի նախագծին նշել էր, որ սա բիզնեսը սպանելուց բացի այլ միտում չունի և իրենք պայքարելու են մինչև վերջ։Ըստ Բարսեղյանի՝ դա որոշում չէ, այլ իրենց ցանկություններն է և կատարում են Առողջապահության համաշխարհային հիմնադրամի հրահանգները։

«Այդ որոշումները աղերս չունեն առողջապահության հետ։ Հարց՝ տանից դուրս գալ կարելի՞ է, եթե էս անգամ էլ տապալեն պատվաստման պրոցեսները, ինչ են անելու, մարդկանց փողոցում բռնելու են պատվաստե՞ն։ Տիկին նախարարը հայտարարել է, թե ՀՀ-ում հանրային սննդի ոչ մի ընկերություն վնասներ չի կրելու, եթե նա այդքան վստահ է, ապա ինչու՞ է հապաղում, կարող է կառավարության նիստ հաստատել և հայտարարել, որ պետությունն իր վրա է ռիսկերը վերցնում»,-նշել էր Բարսեղյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ