Գլխավոր էջ Նորություններ Օմիկրոնի 7 գաղտնի ախտանշանները

Օմիկրոնի 7 գաղտնի ախտանշանները

301
0

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է «տեղավորվել» ոչ թե մարդու քթում, այլ աղիներում, հավաստիացնում է ZOE Covid Symptom Study կազմակերպության (Մեծ Բրիտանիա) աշխատակից, պրոֆեսոր Թիմ Սպեկտորը։

 

Ինչպես գրում է The Sun-ը, պրոֆեսոր Սպեկտորը նկարագրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի 7 գաղտնի ախտանշաններ եւ դրանց մեջ առանձնացրել է աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) աշխատանքի խախտումները։ Վարակվածների մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են.

 

մեջքի ցավը,ախորժակի կորուստը,գիշերային քրտնարտադրությունը,փսխումը,լուծը եւ ԱՍՏ այլ խնդիրները,խառնափնթոր գիտակցությունը,աչքերի խնդիրները (բորբոքում, կարմրածություն, արտադրություն աչքերից եւ այլն)։

Այս ախտանշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ինքնամեկուսացվել եւ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ