Գլխավոր էջ Նորություններ «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը Հայաստանում է

«Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը Հայաստանում է

221
0

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ