Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել է 406 միլիոնի

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել է 406 միլիոնի

197
0

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 405,993,573-ի։ Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակից մահացել է 5,788,906 մարդ։

 

Ավելի քան 20 միլիոն վարակակիր ունեցող երկրների առաջին եռյակում շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

 

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն են, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 77,436,533 մարդ, մահերի թիվը՝ 915,617 է։

 

Հայտնաբերված դեպքերի թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42,536,137-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 507,177։

 

Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 27 135 550 մարդ, որից 636 338-ը մահացել է։

 

Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, ուրբաթ առավոտյան մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 745,3 մարդ: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2812 մարդ, Հնդկաստանում՝ 362, Բրազիլիայում՝ 2959։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ