Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը տեղյա՞կ է, որ QR կոդերը կեղծում են, պատվաստման սերտիֆիկատները կեղծում են...

Նախարարը տեղյա՞կ է, որ QR կոդերը կեղծում են, պատվաստման սերտիֆիկատները կեղծում են ու մուտք գործում ռեստորաններ

4625
0

Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն QR կոդ կամ ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։ Հյուրանոցներում, ռեստորաններում, սննդի վայրերում վերահսկողսւթյուն կա, բայց իրավիճակը հանրային տրանսպորտում սարսափեցնող է։ Այս հանգամանքը աչքաթող է արվում, բայց որոշում է ընդունվում, որը կարող է նաև լուրջ վնասներ հասցնել ռեստորանային բիզնեսին և տնտեսվարողներին։

Medmedia.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի նոր նախագծին նշել է, որ սա բիզնեսը սպանելուց բացի այլ միտում չունի և իրենք պայքարելու են մինչև վերջ։Ըստ Բարսեղյանի՝ դա որոշում չէ, այլ իրենց ցանկություններն է և կատարում են Առողջապահության համաշխարհային հիմնադրամի հրահանգները։

«Այդ որոշումները աղերս չունեն առողջապահության հետ։ Հարց՝ տանից դուրս գալ կարելի՞ է, եթե էս անգամ էլ տապալեն պատվաստման պրոցեսները, ինչ են անելու, մարդկանց փողոցում բռնելու են պատվաստե՞ն։ Տիկին նախարարը հայտարարել է, թե ՀՀ-ում հանրային սննդի ոչ մի ընկերություն վնասներ չի կրելու, եթե նա այդքան վստահ է, ապա ինչու՞ է հապաղում, կարող է կառավարության նիստ հաստատել և հայտարարել, որ պետությունն իր վրա է ռիսկերը վերցնում»,-նշել է Բարսեղյանը։

Հետաքրքիրն այն է, որ ռեստորանները աստիճանաբար հարմարվում են ստեղծված իրավիճակին ու ԱՆ որոշումն օգտագործում են ի շահ իրենց։ Վերջերս ռեստորաների ֆեյսբուքյան էջերում նկատում ենք հայտարարություններ, ըստ որոնց՝ ռեստորանի աշխատակազմը պատրաստ է լիովին անվճար կազմակերպել հյուրերի թեստավորումը․

«QR կոդ ունենալն այլևս խնդիր չէ, մենք տեղում կկազմակերպենք անվճար թեստավորում բոլոր այցելուների համար»,-նշված է հայտարարություններում։

Ի դեպ, կան ռեստորաններ էլ, որտեղ մուտք գործելու համար խնամի-ծանոթ-բարեկամ կապն է գործում։ Իսկ առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է, որ շատ դեպքերում QR կոդերը չեն էլ ստուգում, որովհետև պրակտիկորեն անհնար է ստուգել 100-ից 200 հյուրի անձնական տվյալները, իսկ տեսչական մարմինն ի վիճակի չէ վերահսկողություն սահմանել ժամանցի բոլոր վայրերում։ Մարդիկ էլ կան, ովքեր պարզապես  պատվաստված բարեկամի QR կոդերը սքրին են անում, նկարը փոխում և մուտք գործում ռեստորան, այսինքն՝ ամեն բան արվում է նախարարությանը խաբելու համար։ Փաստացի ոչ ոք չի մտածում չվարակվելու, վարակը չտարածելու մասին, այլ՝ ինչպե՞ս անել, շրջանցել նախարարի որոշումները,մի կերպ ներխուժել հանրային վայր, որ հանկարծ չբռնվեն ու չտուգանվեն։ QR կոդեր ներկայացնելու աբսուրդը նրանում է, որ պատվաստված անձը, ըստ նախարար Ավանեսյանի, կարող է կրկին վարակվել ու վարակել, նա մուտք է գործում ռեստորան ու կարող է վարակել թեստավորված մարդկանց։ Իսկ եթե ռեստորաններում նման «խիստ» վերահսկողություն է, ապա ո՞վ է մտածելու հանրային տրանսպորտում տիրող շիլաշփոթի վերաբերյալ։ Ի՞նչ է, կորոնավիրուսը շրջանցու՞մ է տրանսպորտը․․․

Այսպես, թե այնպես, ցանկացած որոշում կրում է ձևական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ խորամանկելու մեթոդներ անպայման գտնում են ու «տակից» իրենց գործն անում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ