Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հրաժարվել են հակակովիդային պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա

Հրաժարվել են հակակովիդային պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա

225
0

Պերմում նախատեսված չեն երեխաների մասնակցությամբ CoviVac պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել: Այս որոշումն ընդունել է մարզը։ Այս մասին հայտնում է «AiF-Prikamye» հրատարակությունը՝ հղում կատարելով շրջանի առողջապահության նախարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը նշել էր այն քաղաքները, որտեղ նախատեսվում է երեխաների վրա հակակովիդային պատվաստանյութի փորձարկում կատարել։ Պերմը նրանց թվում էր։

Փորձարկման վայր կարող է լինել թիվ 5 մանկական քաղաքային կլինիկան, որն ունի համապատասխան լիցենզիա։ Սակայն հաստատությունը որոշել է չմասնակցել փորձարկումներին։

Թարգմանությունը` Medmedia.am-ի

Մանրամասները՝ https://regnum.ru/news/society/3502842.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ