Գլխավոր էջ Գլխավոր Ներառական կրթություն․ երբ երեխան անգամ սանհանգույցից օգտվել չի կարող

Ներառական կրթություն․ երբ երեխան անգամ սանհանգույցից օգտվել չի կարող

744
0

Medmedia.am-ի զրուցակիցն է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Medmedia.am-Ներառական կրթությունը Հայաստանում նպատակին ծառայու՞մ է։

Արմեն Ալավերդյան- Որոշ չափով ներառական կրթությունը ծառայում է նպատակին, իսկ նպատակը մեկն է, որպեսզի բոլոր երեխաները միասին սովորեն, սովորական դպրոցներում, և չզարմանան տեսնելով տարբեր խնդիրներ և յուրահատկություն ունեցող երեխաներին։Կարղ ենք փաստել, որ մասնակիորեն Հայաստանում այդ նպատակին ծառայում է ներառական կրթությունը։

Medmedia.am-Ինչ պետք է արվեր այս ոլորտում, որ չի արվել։

Արմեն Ալավերդյան-Ֆիզիկական պայմաններ ստեղծված չեն տեղաշարժման խնդիր ունեցող երեխաների համար, չկան հարմարեցված սանհանգույցներ, շենքերը հեռու են բարվոք լինելուց՝ մատչելիության առումով։ Չի արվել այդ ծրագրերի համապարփակ ուսումնասիրություն, որոնք պետք է ադապտացվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները կրթություն ստանան, հաշվի առնելով այդ երեխայի խնդիրը։

Medmedia.am-Արդյո՞ք ՀՀ դպրոցները պատրաստ են ներառական կրթություն իրականացնելու։

Արմեն Ալավերդյան-Մասնակիորեն դպրոցները պատրաստ են նեռարական կրթությունը իրականացնելու, բայց դեռ խնդիրները շատ են,ինչպես նշեցի շենքային պայմաններ, ծրագրային խնդիրներ, մասնագետների պակաս, աջակցող ուսուցիչների ոչ բավարար լինելը քանակի և որակի առումով։Նեռարական կրթությունը պետք է բացառի ոչ ներառականությունը, պետք է լինի ներառական բոլոր երեխաների համար։ Սայլակ օգտագործող երեխաների մուտքը դպրոց խնդրահարույց է, չտեսնող, չլսող երեխաներին նշենք, ընդհանրապես ոչ մի բան չի արվում, որպեսզի նրանք էլ ներառվեն։ Այս ամենը պետք է հստակ լուծում ստանա և ավելի լավ է դա արվի ավելի դանդաղ, քան նախատեսված է, բայց շատ ավելի ռեալ, որպեսզի նեռարականության գաղափարը չվարկաբեկվի, որպեսզի երեխաները և նրանց ծնողները չհիասթափվեն։ իմ մոտեցումը այսպիսին է, դանդաղ , բայց ավելի հստակ պլանավորված և իրոք համընդհանուր ներառականությունը ապահովել, թող ավելի դանդաղ լինի, քան նախատեսված է, մինչև2025թ-ը, թող մինչև 2035թ-ը լինի, բայց իրական լինի, ոչ թե ձևի համար։

Medmedia-Կա՞ն դրույթներ, որոնք պետք է իրականացվեին ու չեն իրականացվել․ որո՞նք են։

Արմեն Ալավերդյան- Աջակցող ուսուցիչների պակաս, ժեստերի լեզվի թարգմանիչների և այլ նեղ մասնագետների պակասը կարելի է նշել, բայց մեր ամենամեծ խնդիրն այն է , որ մանկավարժական կազմը պետք է պատրաստ լինի, հանգիստ, առանց էմոցիաների ուսուցանել երեխաներին։ Հաճախ լինում են գերխնամքի, խղճահարության դրսևորումներ, որոնք շատ են վնասում ներառականության գաղափարին, առաջնահերթ, դպրոցների ադմինիստրացիաները, անձնակազմը պետք է պատրաստ լինեն և իմանան հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շփման էթիկայի կանոնները, և վարվելակերպը, նրանց վերաբերեն այնպես, ինչպես բոլոր երեխաներին, միևնույն ժամանակ հաշվի առնելով նրանց կրթության հետ կապված հատուկ կարիքները։

Medmedia.am-Արդյո՞ք ունենք համապատասխան մասնագետներ, արդյո՞ք ստանում ենք այն, ինչի համար էլ ծրագիրը գործեց։

Արմեն Ալավերդյան-Կստանանք  իհարկե այդ արդյունքները, դրա համար ժամանակ է պետք, վերջնարդյունքը կլինի ներառական հասարակություն։ Տարբեր խնդիրներով կամ առանց խնդիրների երեխաները, երիտասարդները կունենան նույն հնարավորությունները, իրագործելու իրենց ներուժը և իրենց տեղը գտնելու կյանքում։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ