Գլխավոր էջ Medmedia TV «Աչքը չպետք է տեսնի հանրային վայրերում ծխախոտի գովազդ»․Նիկոլ Փաշինյան

«Աչքը չպետք է տեսնի հանրային վայրերում ծխախոտի գովազդ»․Նիկոլ Փաշինյան

344
0

Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Իսկ մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բաց և փակ տարածքներում։

Այսօր, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ թեմային, նշելով, թե աչքը չպետք է տեսնի հանրային վայրերում ծխախոտի գովազդ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ կան ուժի մեծ մտած մի շարք կանոններ, մարտի 15-ից հավելյալ նաև այս կարգավորումները կգործեն։

«Պարո՛ն վարչապետ, մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից, սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից ունենք մահացության բավական բարձր բեռ, և այս բոլոր սահմանափակումները ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ