Գլխավոր էջ Նորություններ ՉԺՀ-ի գիտնականները մշակել են կենսատվիչ, որը կարող է մի քանի րոպեի ընթացքում...

ՉԺՀ-ի գիտնականները մշակել են կենսատվիչ, որը կարող է մի քանի րոպեի ընթացքում հայտնաբերել COVID-19-ը

368
0

Չինաստանի գիտնականները մշակել են COVID-19 կորոնավիրուսի Էքսպրես-թեստ՝ Էլեկտրամեխանիկական տվիչի տեսքով, որը վիրուսի առկայությունը որոշում Է այնպիսի ճշգրտորեն, ինչպես ՊՇՌ-թեստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Nature Biomedical Engineering գիտական հանդեսի հրապարակման մեջ:

 

«Մենք SARS-CoV-2-ը հայտնաբերելու համար Էլեկտրամեխանիկական կենսատվիչը զետեղել ենք դյուրակիր սարքի մեջ եւ ցույց տվել, որ այն վիրուսը հայտնաբերում Է չորս րոպեից պակաս ժամանակի ընթացքում»,-ասվում Է Շանհայի Ֆուդանի համալսարանի հետազոտողների զեկույցում:

 

Գիտնականները նոր թեստի փորձարկումներ են անցկացրել Շանհայի 33 բնակիչների վրա, որոնք վարակվել Էին կորոնավիրուսով եւ անցել ՊՇՌ-թեստավորում: Գիտնականների տվյալներով՝ տվիչի տեսքով թեստը միկրոԷլեկտրոնիկան օգտագործում Է գնետիկ նյութը հետազոտելու համար, որը վերցվել Է քսուքի օգնությամբ:

 

Ինչպես իրենց հերթին նշում են արեւմտյան ԶԼՄ-ները, ՊՇՌ-թեստերը համարվում են COVID-19-ի ախտորոշման ամենաճիշտ եղանակը: Սակայն այդպիսի հետազոտության արդյունքը հաճախ կարելի Է ստանալ միայն մի քանի ժամ անց:

 

Հունվարին հաղորդվել Է, որ Հարավային Կորեայի մի խումբ գիտնականներ մշակել են հետազոտող կենսատվիչ, որը կես ժամում կարող Է հայտնաբերել կորոնավիրուսի տարատեսակները:

 

Այդ մասին հայտարարել են Հարավային Կորեայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում: Դեռ ավելին, տվիչը նաեւ ցուցաբերել Է ակտիվություն, որը համեմատելի Է ՊՇՌ-թեստի արդյունավետության հետ:

Փետրվարի 4-ից Պեկինում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այդ քաղաքականության շրջանակներում ամբողջ երկրում անցկացվում են COVID-19-ի զանգվածային թեստավորումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ