Գլխավոր էջ Գլխավոր Օմիկրոն. Ի՞նչ է պետք իմանալ

Օմիկրոն. Ի՞նչ է պետք իմանալ

7134
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մարդիկ շարունակում են հիվանդանալ ու ապաքինվել Քովիդ 19-ից։ Վերջին ժամանակաշրջանում շատ հաճախ է խոսվում Օմիկրոն տարբերակի մասին։ Մենք զրուցել ենք բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանի հետ՝ պարզելով, թե որ ախտանշաններով է տարբերակվում Օմիկրոնը և հիվանդները ամենից առավել ինչ գանգատներ են ունենում։

«Նախ նշեմ, որ Օմիկրոնը ոչ թե շտամ է, այլ Կորոնավիրուսի տարբերակ, որի դեպքում ինկուբացիոն շրջանը տևում է 3 օր, մինչդեռ նախորդների դեպքում պատկերն այլ էր և ինկուբացիոն շրջանները շատ ավելի երկար էին տևում՝ 5-7, 10, 14 օր: Հիվանդության ընթացքը ևս ավելի երկար էր տևում, իսկ Օմիկրոն դեպքում վիրուսը 7 օր է տևում»,-հայտնեց բժշկուհին՝ հավելելով, որ Օմիկրոնի դեպքում հիվանդացությունն ավելի թեթև է ընթանում, թեպետ վիրուսի վարակելությունն ավելի բարձր է:

Նա նշեց, որ հոսպիտալացումները ևս քիչ են լինում, նախկին շտամների հետ համեմատ նաև թոքաբորբերն են ավելի քիչ հանդիպում:

«Հիմա սուր շնչառական վարակները ևս շատ տարածված են  և լինում են դեպքեր, երբ մարդը միաժամանակ հիվանդանում է Օմիկրոնով ու սուր շնչառական վարակով»,-ասաց Մանուկյանը:

Բժիշկը նշեց այն հիմնական ախտանշանները, որոնցով առանձնանում է Օմիկրոնը: Ըստ այդմ՝ գլխացավ, մկանացավ, ոսկրացավ, ջերմություն, քթհոսություն, համի և հոտի կորուս այս տարբերակով վարակվածների մոտ չի նկատվում:

Նա նաև նշեց, որ սուր շնչառական վարակների տարածելիության ֆոնին, վարակված մարդիկ չեն տարբերակում՝ Օմիկրոնն է, թե սուր շնչառական վարակ. «Եթե 5 օրից ավելի են գանգատները և ջերմությունը, ուրեմն պետք է դիմել բժշկին, քանի որ հնարավոր է թոքերի ախտահարում լինի»:

Բժիշկը հորդորեց վերընշված ախտանշաններն ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել:

«Չկա դեղամիջոց, որը խմենք ու կանխարգելենք, այլ պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները»,-զրույցն ամփոփելով ասաց Մանուկյանը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ