Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեպքում մեկ տարվա ընթացքում ձևավորվում է կայուն իմուն պատասխան. վարակաբան

Կորոնավիրուսի դեպքում մեկ տարվա ընթացքում ձևավորվում է կայուն իմուն պատասխան. վարակաբան

2344
0

Քովիդ 19-ի համավարակի սկզբից ի վեր կան մարդիկ, ովքեր մի քանի անգամ վարակվել են Կորոնավիրուսով, բայց կան նաև մարդիկ, ովքեր ոչ մի անգամ չեն վարակվել: Մենք զրուցել ենք վարակաբան Արմեն Օհանյանի հետ՝ պարզելու, թե ինչու է այդպես, ինչպես են վարակները տարածվում և երբ են մարդիկ առավել հակված կրկնակի անգամ վարակվելու:

«Կարող են լինել մարդիկ, ովքեր առհասարակ վարակային հիվանդություններով, կոնկրետ վարակով կարող են վարակվել  մի քանի անգամ և կարող են լինել մարդիկ, որքեր ընդհանրապես ընկալունակ չլինեն, չվարակվեն: Սրանցից ամենահայտնիներից է ՄԻԱՎ վարակը և կա մարդկանց հստակ խումբ, ովքեր այդ վարակով չեն վարակվում»,-նշեց բժիշկը:

Ըստ Օհանյանի՝ Քովիդի հետ կապված նման հստակ փաստարկ չկա.«Այսինքն՝ չենք կարող ասել՝ այս պատճառով, այս մարդիկ հիվանդանում են, իսկ մյուսները՝ ոչ: Դեռևս նման հայտնագործություն չկա, որպեսզի պատճառը հասկանանք: Եվ օրինակ ասենք, որ մարդիկ կարող են հանձնել կոնկրետ անալիզ՝ պարզելու կվարակվեն, թե ոչ»:

Նրա խոսքով, սակայն Կորոնավիրուսի տեսակետից պետք է այլ կոնտեքստում դիտարկենք հարցը, քանի որ պանդեմիան այլ բնույթ ունի:

«Բոլոր ժամանակներում պանդեմիաները ալիքաձև են ընթանում, այսինքն՝ համավարակի ժամանակ չի լինում, որ բոլորը միաժամանակ հիվանդանան: Եվ բոլոր համավարակների ժամանակ վիրուսը որոշակի փոփոխություններ է կրոում  և այստեղ սկսում ենք ենթադրել, թե ինչումն է խնդիրը: Հիմնականում կարող ենք այսպես բացատրել: Հայտնվեց վիրուս, որը առաջացնելում է պանդեմիա: Այդ պահին նա ընդունակ էր վարակելու սահմանափակ քանակի մարդկանց, օրինակ ենթադրենք՝ բնակչության 20 տոկոսին: Մեխանիզմները կոնկրետ հայտնի չեն կորոնավիրուսի հետ կապված՝ այսինքն՝ ինչն է բերում, որ հենց կոնկրետ այս խումբ մարդիկ են ընկալողունակ լինում, բայց, բնականաբար, կա ինչ որ հանգամանք, որ թույլ չի տալիս, որ բոլորը միանգամից վարակվեն: Եվ վիրուսը գնում է ինքնաքայքայման, ինքնաոչնչացման, որը համընկնում է մեր իմացած, մեր պատկերացրած ալիքի մարման հետ»,-նշեց նա:

Բժշկի խոսքով՝ ալիքի մարելու հետ զուգահեռ առաջանում է նոր, փոփոխված տեսքով վիրուս, վիրուսի նոր տարբերակ, որը կարող է վարակել մարդկանց մեկ այլ խումբ:

«Սակայն, որպես կանոն, չի կարողանում վարակել արդեն իսկ նախորդ հիվանդացած անձանց և այս կոնտեքստում կրկնավարակները որպես այդպիսին լինում են կոպիտ ասած՝ սխալի տեսքով: Նախ շատ քիչ են լինում քանակապես, և դրա մեխանիզմը հիմնականում կայանում է նրանում,  որ այն  բնական սխալի տեսքով է լինի: Կամ մարդկանց մոտ ինչ-ինչ պատճառներով առաջին անգամ հիվանդանալուց հետո չի զարգացել իմուն պատասխան: Դա կարող է լինել օրինակ հիվանդության շատ թեթև ընթացքը, որը չի հասցրել դրդել նորմալ իմուն պատասխանի, կարող է մարդկանց մոտ լինի իմուն համակարգի որոշակի խնդիր, դեֆեկտ, որը թույլ չի տալի որ կոնկրետ տվյալ վիրուսի նկատմամաբ հակամարմիններ զարգանան և մարդը կարող է ունենալ լուրջ իմուն համակարգի խնդիր, օրինակ՝ ՄԻԱՎ, ՁԻԱՀ ունեցողները, քիմիոթերապիա ստացողները, որոնց մոտ ուղղակի իմուն պատասխան չի զարգանում»,-հայտնեց բժիշկը՝ հավելելով, որ Կորոնավիրուսի դեպքում մեկ տարվա ընթացքում ձևավորվում է կայուն իմուն պատասխան և մեկ տարվա կտրվածքով կրկնավարակների տոկոսը շատ ցածր է:

Նա նշեց, որ գրանցված կրկնավարակները կարող են նաև սխալմունքի արդյունք լինել, օրինակ թեստի սխալ պատասխան, սխալ թեստ, լաբորատոր սխալ, նմուշառման սխալ և այլն:

«Իսկ մեկ տարի հետո նորից սկսվում է կրկնավարակների թվի հաճախացում, բնական իմուն պատասխանը սկսում է քիչ-քիչ նվազել, այսինքն՝ հակամարմինների քանակը օրգանիզմում սկսում է նվազել, կան իմուն համակրգի այլ մեխանիզմներ ևս և բոլորը թուլանում են և մարդը նորից ընկալողունակ է դառնում վարակի նկատմամաբ»,-տեղեկացրեց բժիշկը:

Նա նաև նշեց, որ միայն վիրուսի առկայությունը շրջապատում դեռ բավարար չէ մարդու հիվանդանալու համար.«Շատ պացիենտներ նշում են՝ ես մրսեցի, ինչ որ նպաստավոր պայմաններ ստեղծվեց ու դրանից հետո հիվանդաց: «Ես մրսած եմ»՝ իրենք այդպես էլ բնութագրում են: Ի սկզբանե չեն էլ ընդունում, որ իրենք վարակված են: Այդ մրսածությունը նպաստավոր պայման է, որ շրջապատում գտնվող վիրուսը կարողանա իրենց մոտ առաջացնի հիվանդություն»:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ