Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հայտնի են Օմիկրոն շտամի վեց երկարաժամկետ ախտանշանները

Հայտնի են Օմիկրոն շտամի վեց երկարաժամկետ ախտանշանները

903
0

Բրիտանացի բժիշկները հայտնել են Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի վեց երկարաժամկետ ախտանշանները: Այս մասին գրում է Express-ը՝ հղում անելով Zoe COVID Symptom Study կազմակերպության բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքներին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ որոշ ախտանշաններ կարող են շատ երկար պահպանվել:

Այսպիսով, այդ ախտանշանների ցանկում են «քովիդ մատները»՝ ոտքի մատների կարմիր, մանուշակագույն կամ կապտավուն երանգը, որը Օմիկրոն շտամով վարակվածների մոտ ուղեկցվում է քորով կամ բշտիկներով: Չնայած, այս ախտանիշը բնորոշ է Քովիդի այլ տարբերակներին ևս:

Բացի այդ բժիշկները նշել են, որ Օմիկրոնով վարակված լինելու դեպքում հնարավոր է շուրթերը ճաքեն և բորբոքվեն: Մեկ այլ ախտանշան է չոր մաշկը՝ նման էկզեմայի, պարանոցի և կրծքավանդակի վրա: «Սովորաբար այն վարդագույն է և քոր է առաջացնում: Այն կարող է հայտնվել ցանկացած պահի՝ վարակման պահին կամ վարակվելուց հետո և սովորաբար երկար ժամանակ չի անցնում»,-նշել են բժիշկները:

Քրտինքի նմանվող ցանը Օմիկրոն շտամի մեկ այլ ախտանշան է, որը կարող է շաբաթներով չանհետանալ: Նաև վարակվածները հայտնում են մանուշակագույն և կարմիր, ցավոտ բծերի մասին, որոնք նման են ցրտահարության հետևանքների:

Ավելի վաղ բրիտանացի գիտնականները հայտնել էին, որ չնայած այն հանգամանքի, որ Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի բռնկման ժամանակ հիվանդները սկսել էին ավելի հաճախ բողոքել մարսողոության խանգարումից, այժմ այս ախտանշանը խաբուսիկ է:

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ