Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանն ու Չինաստանն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ

Ռուսաստանն ու Չինաստանն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ

197
0

Ռուսաստանն ու Չինաստանը աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-չինական բանակցություններում քննարկվե՞լ է արդյոք կորոնավիրուսային պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման թեման։

 

Նշենք, որ այսօր, ինչպես տեղեկացրել է Կրեմլը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ստորագրել են համատեղ հայտարարություն միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մտնելու և համաշխարհային կայուն զարգացման վերաբերյալ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ