Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Covid 19-ով հիվանդները վարակում են ուրիշներին ավելի արագ, քան սպասվում էր

Covid 19-ով հիվանդները վարակում են ուրիշներին ավելի արագ, քան սպասվում էր

539
0

Աշխարհում առաջին ուսումնասիրությունը, որի ընթացքում կամավորները միտումնավոր վարակվել են Covid 19-ով, պարզել է, որ ախտանշանները սկսում են ի հայտ գալ ընդհամենր 2 օր անց՝ սպասվածից շատ ավելի արագ: Այս դեպքում, հիվանդները դառնում են վարակի աղբյուր և վարակում ուրիշներին: Այս մասին հայտնում է bbc.com-ը:

Ավելի վաղ գիտնականները Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը գնահատում էին 5 օր: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինասավորվող ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Sars-Cov-2 վիրուսի մակարդակը քթում և կոկորդում հասնում են գագաթնակետին հինգ օր անց, չնայած մասնակիցները մնացել են վրակիչ միջինում 9 օր և առավելագույնը 12 օր վարակվելուց հետո:

Հետազոտողները հայտնում են, որ իրենց արդյունքները հաստատում են, որ մարդիկ պետք է  կարանտինում մնան 10 օր՝ առաջին սիմպտոմների ի հայտ գալուց  կամ թեստի դրական պատասխանից հետո:

Ուսումնասիրությունն իրականացվել է Լոնդոնի Royal Free հոսպիտալի հատուկ բաժանմունքում:  18-29 տարեկան 34 կամավորներից 18-ը վարակվել են  Sars-Cov-2 շտամի փոքր չափաբաժին ստանալով՝ քթի կաթիլների միջոցով: Ոչ մեկի մոտ լուրջ ախտանշաններ չեն եղել, թեպետ 13 հոգի ժամանակավոր կորցրել է հոտառությունը: Փորձի միայն մեկ մասնակցի մոտ հոտի կորուստ պահպանվել է նույնիսկ վեց ամիս անց:

«Մեր ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք շատ հետաքրքիր կլինիկական տվյալներ, հատկապես կապված վիրուսի կարճ ինկուբացիոն շրջանի հետ և քթից վիրուսի չափազանց բարձր արտանետման հետ»,-ասել է հետազոտության ղեկավար Քրիստոֆեր Չյուն, Լոնդոնի Կայսերական քոլեջի վարակիչ հիվանդությունների պրոֆեսորը:

Վիրուսային վարակի բարձր մակարդակը նախ ի հայտ է եկել կոկորդում և գրեթե անմիջապես քթում՝ հասնելով պիկին հինգ օր անց:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ