Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԱԶԱՆԳ․սրտանոթային խնդիրներով քաղաքացու համար ժամեր շարունակ հիվանդանոց չեն գտել

ԱՀԱԶԱՆԳ․սրտանոթային խնդիրներով քաղաքացու համար ժամեր շարունակ հիվանդանոց չեն գտել

2257
0

Medmedia.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ քաղաքացի Արաքս Խաչատրյանից, որ իր տատիկը՝ 85-ամյա Արաքսի Խաչատրյանը, առողջական բազմաթիվ խնդիրներով չի կարողացել նորմալ բուժօգնություն ստանալ։Ըստ Արաքսի՝ իր տատիկը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում հավուր պատշաճի բուժօգնություն չի ստացել։ Նա նաև ֆեյսբուքյան իր էջում է գրառում կատարել հրավիրելով առողջապահության նախարարության ուշադրությունը տվյալ խնդրին։

Մասնավորապես նա նշեց, թե հիվանդանոցներում նկարչությամբ են զբաղվում ,հիվանդներն էլ մեռնում են կլինիկայից կլինիկա տեղափոխվելու ճանապարհին․

«Խնդիրը հետեւյալն է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին 2 օրում ցանկանում են արդեն թվով չորրորդ հիվանդանոց տեղափոխել ,եւ հոսպիտալացումից տեւական ժամանակ անց են մեզ հայտնում որ օմիկրոն շտամով վարակված է։ Այսօր առավոտյան մեզ զանգահարեցին ,որ գնանք հիվանդանոց ու մեր չենթարկվող հիվանդին տեղափոխեն բոքսային բաժանմունք ,այնտեղ խնամենք իրեն։ Հայրս տեղ հասնելուն պես տեղեկանում է ,որ ոչ թե բոքսային բաժանմունք ,այլ ուրիշ հիվանդանոց պետք է տեղափոխեն ,քանի որ թեստի դրական պատասխան են ստացել»,-մեզ հետ զրույցում պատմեց Արաքսը ու հավելեց, որ իր տատիկի մոտ  ինֆարկտ է ,սիրտ թոքային անբավարարություն․

«01.02 -ին երեկոյան ժամը 11-ից մինչեւ գիշերը 2-3ը շտապ օգնության ուղեկցությամբ չէինք կարողանում հիվանդին որեւէ բաժանմունքում տեղավորել ,տարբեր մեկնաբանություններով։Ուզում եմ խնդիրը բարձրաձայնվի նրա համար որ հիվանդներին տանջամահ անելով չսպանեն։ Հոսպիտալացնելու օրը սկզբում տարան Հանրապետական հիվանդանոց,հետո պարզվեց տեղ չկա տարան Աստղիկ ԲԿ,այնտեղ հետազոտեցին,սակայն կրկին չհոսպիտալացրեցին։ Եւ մի քանի ժամ անց հաջողվեցԹիվ 1 հիվանդանոցում հոսպիտալացնել։ Իսկ այսօր պարզ դարձավ որ էլի պետք է տեղափոխվենք, սակայն ոչ մի քովիդ բաժանմունքում տեղ չկար»,-Medmedia.am-ի հետ զրույցում փաստեց քաղաքացին ու հավելեց․

«Դեռեւս առանց ախտորոշման Հանրապետականից արդեն տեղ չկա ասելով ուղարկեցին այլ տեղեր։Տատիկս էս պահին առաջին Համալսարանական հիվանդանոցում է։ Պատրաստվում են վաղը տեղ ազատվելուն պես տեղափոխել այլ հիվանդանոց։ Էսօր էին պատրաստվում ,սակայն էլի տեղ չգտան։ Ես գիտակցում եմ որ մահամերձ է ,ու չէի ուզի որ վաղը տարիքով երիտասարդ հիվանդի հետ նույն ձեւով չվարվեն ու ժամանակը ծախսեն մարդու կյանքը փրկելով։ Մեր պատմության մեջ միակ լուսավոր կետը շտապ օգնության Բժիշկ Գեւորգ Հովսեփյանն ու իր բուժքույրն էին ,ովքեր սրտացավ մինչեւ վերջ մնացին ու ամեն ինչ արեցին որ մեր հիվանդը ապահով տեղ հասնի։Ինձ համար անակնկալ է այն ,որ վերակենդանացման բաժնում,որտեղ շատ այլ հիվանդներ կան ,ի սկզբանե չեն թեստավորել ու միայն այսօր պարզվեց օմիկրոն է»,-նշեց մեր զրուցակիցը։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

Լուսանկարը տրամադրել է քաղաքացին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ