Գլխավոր էջ Գլխավոր Հիվանդները մեռնում են կլինիկայից կլինիկա տեղափոխվելու ճանապարհին. օգտատեր

Հիվանդները մեռնում են կլինիկայից կլինիկա տեղափոխվելու ճանապարհին. օգտատեր

205
0

Ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Խաչատրյանը գրել է.

Լրատվամիջոցներին ու պատկան մարմիններին խնդրում ուշադրություն դարձնել հետեւյալ խնդրին ,հիվանդանոցներում նկարչությամբ են զբաղվում ,հիվանդներն էլ մեռնում են կլինիկայից կլինիկա տեղափոխվելու ճանապարհին

1.02.2021-ին ,սիրտ-թոքային անբավարարությունով հիվանդին 3 ժամ տեւող դեգերումներից ու զանգերից հետո տեղավորում ենՔ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Այսօր առավոտյան զանգահարում են հայրիկիս,թե բա հիվանդը չի ենթարկվում ,տեղափոխում ենք բոքսային բաժանմունք ,եկեք որ դուք խնամեք

Հայրս տեղ է հասնում,ու հիմա էլ անակնկալ

Էս շակալները դրական թեստի պատասխանով ուզում են կոնկրետ ցրել իրենց հիվանդանոցից

Զանգում եմ թեժ գիծ,ճշտելու թե արդյոք կարող եմ կրկնակի թեստավորում անել ,որովհետեւ տատիկը քովիդին բնորոշ ոչ մի նշան չունի եւ տանը եղած ընթացքում չի ունեցել

Պատասխանը ` եթե անգամ 3 թեստ անեք ,հիմք ենք ընդունում առաջին թեստը

Հարց ՀՀ առողջապահության նախարարություն -ը

Նորմալ է արդյոք ,որ վերակենդանացման բաժանմունքում օրեր անց են որոշում թեստավորել հիվանդին

Չէ որ նույն բաժնում այլ ծանր հիվանդներ կան ու ամենայն հավանականությամբ մյուսներն էլ վարակվել են

Ու հիմա մենք մեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին չորրորդ հիվանդանոց պետք է տեղափոխենք ,որովհետեւ որոշ բժիշկներ ուղղակի հավես չունեն

Ինչու եք խաղում մարդկանց կյանքերի հետ ,անկախ նրանից ինչ տարիքում է հիվանդը ,չի կարելի էսպես ցրողական մոտեցում ցուցաբերել

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ