Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն

«Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն

332
0

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը ոչ այնքան վտանգավոր է վարակվածների առողջության համար, որքան SARS-CoV-2-ի նախորդ տեսակները, մահացության նվազումը հարաբերվում է վիրուսի «կենսաբանական էության» հետ, հայտարարել Է բելգիացի վիրուսաբան, KU Leuven համալսարանի դասախոս Մարկ Վան Ռանստը:

 

«Օմիկրոն»-ը շատ ավելի վարակիչ է, բայց շատ ավելի քիչ վտանգավոր և մահացու»,- Վան Ռանստի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Գիտնականը նշել է, որ կոլեկտիվ իմունիտետի բարձրացմամբ, որը պայմանավորված է պաստվաստմամբ կամ COVID-19-հիվանդացությամբ, «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն։

Մասնագետը նաև նշել է, որ կորոնավիրուսի նոր շտամների առաջացման հավանականությունը դեռևս մեծ է:

Փորձագետը պարզաբանել է, որ բարձր մահացությունը «ձեռնտու չէ հենց «օմիկրոնին»», քանի որ մահը զրկում է վիրուսին տարածման բնական գործիքից։

«Վիրուսի «բանականությունը» ենթադրում է, որ այն չպետք է հանգեցնի մահվան», — ասել է Վան Ռանստը ՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին եվրոպական պետությունների մեծ մասը կարող է վերացնել բոլոր հակահամաճարակային սահմանափակումները։

Դանիան առաջին երկիրն է, որ փետրվարի 1-ից վերացրել է բոլոր սահմանափակումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ